Մեգա-խաղարկության օրվա գլխավոր հաջողակները՝ Սիրանույշ ու Մարգարը կուղևորվեն դեպի էկզոտիկ Շրի Լանկա Դիլմահ ընկերության կողմից: Օրերս Երևան Մոլում Shopping Gallery հատվածում անցկացվեց Դիլմահ թեյերի կողմից խոստացված մեգա-խաղարկությունը: Նրանք, ովքեր նոյեմբերի 1-ից մինչև Ամանոր գնում էին 25 հատանոց, 50 և 100 գրամանոց տուփով ԴԻԼՄԱՀ ՊՐԵՄԻՈՒՄ թեյերը, հնարավորություն ունեցան մասնակցելու մեգա-խաղարկությանը: Ակցիայի ընթացքում խաղարկվում էին 5 000 բրենդային բաժակներ, իսկ մեգա-խաղարկության շրջանակներում խաղարկվեցին Դիլմահ բրենդային նվերներ և իհարկե գլխավոր մրցանակները՝ 2 անձի համար նախատեսված 2 ուղետոմսեր դեպի Շրի Լանկա: Խաղարկությունը վարում էր Արամ Չախոյանը, իսկ բարձր երաժշտական տրամադրությունն ապահովում էր DJ S Serjo-ն: ԴԻԼՄԱՀ թեյերը հայաստանյան շուկայում պաշտոնապես ներկայացնում է Սովռանո ընկերությունը: Ընկերությունը 15 տարի և ավել արդեն պատմություն է ստեղծել համագործակցելով մի շարք այլ համաշխարհային բրենդների հետ:
Ի դեպ նշեմ Սիրանույշին և Մարգարին Շրի Լանկայում կդիմավորի հայտնի պապիկը՝ Մերրիլ Ջոսեֆ Ֆերնանդոն: