Երեկ եզակի տոն էր երեխաների համար: Առաջին անգամ Հայաստանում ուկրաինական հանրաճանաչ Open Kids խմբի ֆանտաստիկ համերգով և Հայաստանի ամենասիրված Kids Fashion Day նախագծի՝ Christmas Mood խորագրով, շքեղ ցուցադրությամբ ազդարարվեց ամենասիրելի տոների սկիզբը:
Հարյուրավոր երեխաներ Դինամո մարզադահլիճի տրիբունաներում բղավում , պարում և ուրախանում էին իրենց սիրելի խմբի երգերի ռիթմերի ներքո: Երեկ համոզվեցինք, որ Open Kids-ը իսկապես ունի իսկական ֆանատների բանակ նաև Հայաստանում:
Այդ խելահեղ համերգին անմիջապես հաջորդեց Kids Fashion Day նախագծի ցուցադրությունը:
Ցուցադրության բացումը ինչպես միշտ վստահված էր նախագծի մշտական գործընկեր, ծնողների և երեխաների կողմից շատ սիրված CHOUPETTE ֆրանսիական ապրանքանիշին: Իսկ մոդելների լուքերը ընտրել էր Just Black բրենդի հիմնադիր, սիրված դիզայներ և ոճաբան Գայանե Մանուկյանը:
Ցուցադրությունը շարունակեց ամենաոճային մանկական խանութներից մեկի՝ Dress Showroom-ը: Այս անգամ խանութ-սրահը ներկայացավ երկու խորագրով` փորձելով այլընտրանք առաջարկել ծնողներին, որպեսզի փոքրիկները գեղեցիկ լինեն ոչ միայն երեկոյան կամ casual ոճի մեջ, այլ նաև տաք վերարկուներ, փափուկ բաճկոններ և ոճային ուգեր կրելիս։ Այս խանութ-սրահում երեխաների լուքերը ընտրել էր սիրված ոճային երգչուհի Սոնե Սիլվերը:
Ռուսական Acoola բրենդը մուտք գործելով Հայաստան մոտ 1տարի առաջ առաջարկում է ոճային աղջիկների և տղաների համար առանձնացված հարմարավետ և գեղեցիկ հանդերձանք, կոշիկներ և տարբերվող աքսեսուարներ։ Այս խանութ-սրահում երեխաների լուքերը ընտրել էր սիրված ոճային երգչուհի Մարտա Կիրակոսյանը:
Belle Ange հայկական ապրանքանիշի շքեղ և հեքիաթային զգեստները ուղակի ապշեցրեցին բոլորին: Դիզայներ Աստղիկ Դավթյանի ստեղծած ձեռքի աշխատանքները կրելիս յուրաքանչյուր աղջնակ իրեն իսկական արքայադուստր է զգում, ինչպես փոքրիկ մոդելները պոդիումին: Այս խանութ-սրահում երեխաների լուքերը ընտրել է սիրված ոճային երգչուհի Աստղիկ Սաֆարյանը:
Փոքրիկ մոդելները գրագետ և ճիշտ դեֆիլե սովորել էին ամենաջերմ Cataleya Wellness Club-ում՝ գեղեցկուհի մոդելներ Նարե Զաքարյանի և Մարիկա Թունյանի մոտ: Նրանց գեղեցիկ վարսահարդարումը և դիմահարդարումը ապահովել էր Hills գեղեցկության սրահը:
Իսկ երեկոն շատ գեղեցիկ ու ոգևորող վարեց Ստելլա Բաբայանը:
Վերջում Kids Fashion Day նախագծի կազմակերպիչներ՝ Ռուբինա Գրիգորյանը և Կարմեն Ղազարյանը անցկացրեցին երկար սպասված վիճակահանությունը, որի արդյունքում հանդիսատեսից մեկը շահեց Եգիպտոսի տոմս 2 անձի համար ՝ նախագծի գործընկեր Anriva Tour տուր օպերատորի կողմից, որը հանդիսանում է եգիպտական Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Հենց նրանց շնորհիվ մեկ ընտանիք ևս Նոր Տարվա գիշերը կանցկացնի արևոտ Եգիպտոսում: