Ի ուրախություն հայաստանյան վարսահարդարների, նախորդ օրը Ադոնցի 8 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց Gera Shop Armenia-ն, որը հանդիսանում է Gera Professional-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Այդ առիթով ՌԴ-ից Երևան էին ժամանել ապրանքանիշի հիմնադիրներ, ազգությամբ հայ, երիտասարդ եղբայրներ Գերասիմ և Կարեն Հարոյանները: ՌԴ-յում հայտնի եղբայրները հայրենիք են բերել իրենց ստեղծած վարսահարդարման հատուկ պարագաները և նյութերը #Gera_Professional-ից։ Դրանք բացառիկ նյութեր են, որոնցից արդեն օգտվում են ՌԴ-յի մոտ 600 գեղեցկության սրահներ և իմիջ կենտրոններ:
Այո՛, Gera Professional նյութերն այսուհետ կլինեն նաև Հայաստանում. խնամքի միջոցներ, հատուկ վարսահարդարների պահանջով ստեղծված բացառիկ պարագաներ և վարսերի գույնն ամրապնդող հատուկ խտանյութերը։
Եթե հիշում եք, մի քանի ամիս առաջ Opera Suite-ում կայացած փակ սեմինարի ընթացքում մենք ներկայացրել էինք այս նյութերի օգտագործումը հայաստանյան աղջիկների վարսերին, որոնք փորձելուց հետո իսկապես հիացած էին արդյունքով: Դե դա ինչ որ տեղ սպասելի էր, քանի որ եղբայրների ( վարսահարդար և քիմիկ ) տարիների քրտնաջան փորձարկումները վաղ թե ուշ պետք է նման անթերի արդյունք տային: Ի դեպ, առաջարկվող բոլոր նյութերից արժե առանձնացնել #Умная_пропитка-ն, նյութ, որը թույլ կտա շիկահերներին այլևս ընտրություն չկատարել բաց երանգի և առողջ ու խնամված վարսերի միջև: Այս նյութերի միջոցով Դուք կկարողանաք համատեղել այդ երկուսը…
Հասցե՝ Ադոնցի 8 / Երազ բնակելի թաղամաս /
Հեռախոսահամար՝ 044500530