Նոյեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ <<Ախթամար>> բացառիկ սառցե պրեմիերան և Եվգենի Պլյուշենկոյի նոր "Kings on Ice" ծրագիրը գեղասահքի ոլորտում աշխարհահռչակ աստղերի մասնակցությամբ։ Հայաստանյան սառցե սրահն իսկապես աստղաշատ էր, շոուն մարմնավորում էին ոչ միայն գեղասահքի այնպիսի բացառիկ դեմքեր, ինչպիսինք են աշխարհի կրկնակի չեմպիոն Իրինա Սլուցկայան, Արթուր Դմիտրևը, Անաստասիա Մարտյուշովան, Կոնստանտին Գավրինը, այլև շատ ու շատ երգիչներ, պարուհիներ, օդային ակրոբատներ։ Շուոն իսկապես չափազանց տպավորիչ էր և գեղեցիկ, ինչպես հավերժ սերը։ Բացառիկ էր նաև սառույցի արքա Եվգենյա Պլյուշենկոյի ելույթը, ով հանդիսատեսի ջերմ ցափահարությունների ներքով խոստացավ կրկին վերադառնալ Հայաստան։ Երեկոն լի էր անակնկալներով, քանի որ հանդիսատեսը կարողացավ գնահատել նաև նորաձևության գեղեցիկ ցուցադրություն. Taraz.am-ը ներկայացրեց իր <<Թավշյա հմայք>> աշուն-ձմեռ 2018 հավաքածուն` ցուցադրելով 26 զգեստ և 26 վերարկու։
Սիրով Ձեզ ենք ներկայացնում օրվա ֆոտոշարքը`