5.10.15 - Լեհական խոշոր բրենդներից մեկն է, որն արդեն 25 տարի ուրախացնում է երեխաներին և իրենց ծնողներին գունագեղ, որակյալ հագուստով, մատչելի գներով, այսուհետ պաշտոնապես մեր մայրաքաղաքում է: Նոյեմբերի 25-ին Նալբանդյան 50/175 հասցեում կայացավ 5.10.15 բրենդի խանութ-սրահի պաշտոնական բացման արարողությունը: Այս բրենդի վառ և ոճային մոդելները, կարված էկոլոգիապես անվնաս, բարձրորակ նյութերից, անպայման դուր կգան Ձեզ և Ձեր բալիկներին: Այնպես որ, եթե Դուք ունեք 0-14 տարեկան երեխաներ, շտապեք այս խանութ-սրահ` առաջարկվող տեսականուն ծանոթանալու համար։ Ի դեպ, բացման օրը հյուրերի ցանկում շատ էին փոքրիկները, որոնք գունագեղ մոդելների մեջ դժվարանում էին ընտրություն կայացնել։ Կարմիր ժապավեն, համեղ հյուրասիրություն, հաճելի երաժշտություն, փուչիկներ ու -25% զեղչ բացման կապակցությամբ։
Ավելին այստեղ`
https://www.facebook.com/51015Armenia/