MBG Hospitality ռեստորանների խմբի նորաբաց Alaska by Hans and Franz-ն թեպետ շատ կարճ ժամանակ է ինչ պաշտոնապես բացել է իր դռները, բայց արդեն հասցրել է սիրելի հավաքավայր դառնալ շատերի համար։ Այն մարդկանց համար, ովքեր գնահատում են գեղեցիկ ինտերիերի, համեղ խոհանոցի և հյուրընկալ միջավայրի միացությունը։ Halloween-ը այստեղ, ինչպես գրեթե բոլոր երեկոները, բազմամարդ էր, բայց սա պարզապես առիթ էր հավաքվելու, հաճելի ժամանակ անցկացնելու ու շատ համեղ սնվելու համար։ Հիշում եք չէ՞, որ Alaska by Hans and Franz-ը մսի և ծովամթերքի թագավորություն է, որտեղ յուրահատուկ բաղադրատոմսերով հարուստ խոհանոցը առօրյայի անբաժան մասն է կազմում։ Ռեստորանն իր տեսակի մեջ Հայաստանում միակն է, որ ներկայացնում է վերջին ժամանակներս աշխարհում թրենդային դարձած surf'n'turf խոհարարական ուղղությունը։ Գաղափարի հիմքում Ալյասկայի հարուստ բնությունն է, որն իր մեջ ներառում է, թե՛ սարեր, դաշտեր ու անտառներ և թե՛ գետեր, ծովեր ու օվկիանոսներ, ինչպես նաև բնիկների յուրահատուկ բաղադրատոմսերը։ Այ հենց այս բոլոր առավելություններն էին Halloween-ի տոնին շատերին դեպի այս ռեստորան բերել, բայց քանի որ հյուրերը Halloween-յան կերպարների մեջ չէին, մենք նրանց նկարները չենք հրապարակի` ներկայացնելով միայն անձնակազմի, մատուցվող ուտեստների և թեմատիկ ինտերիերի լուսանկարները։
Հասցե` Արամի 64