Իսկ դու Reebok-ի անդամ ե՞ս:
Սիրով Ձեզ ենք ներկայացնում հոկտեմբերի 26-ին Ռիբոկ սպորտային ակումբի InFusion բար-ռեստորանի և Ֆլոու Հաուսի կողմից համատեղ կազմակերպած աննախադեպ փակ միջոցառումը, որի հատուկ հյուրերն էին Գարիկ Պապոյանը և Սոնա Ռուբենյանը:
Հաճելի և մտերմիկ երեկո, որը անցավ չափազանց ջերմ և հումորային էլեմենտներով հագեցած մթնոլորտում: Գարիկն ու Սոնան անկրկնելի ելույթ ունեցան` ներկայացնելով իրենց լավագույն հիթերը, պարգևելով բարձր ռիթմային տրամադրություն ակումբի անդամներին և նրանց ընկերներին:
REEBOK-ի ներսում գտնվող InFusion ռեստորանն ասիական և եվրոպական խոհանոցների նրբագեղ համադրում է: Այստեղ մատուցվող ուտեստներն յուրահատուկ են թե՛ պատրաստման տեխնոլոգիայով, թե՛ մատուցման եղանակով։ Ուկրաինայից ժամանած Շեֆ խոհարարը, որն աշխատել է աշխարհի լավագույն ռեստորաններում, կզարմացնի Ձեզ իր անկրկնելի ուտեստներով, որոնց հիմնական բաղադրիչներն են թարմ ծովամթերքներն ու մսամթերքները։ Ուշագրավ է սթեյքի պատրաստման եղանակը, որի համար օգտագործվում է փայտածուխով աշխատող, միջազգային ճանաչում ստացած Հոսպեր վառարան։ Այս խոհանոցի խորտիկներն արժանանում են նույնիսկ ամենաքմահաճ այցելուների հավանությանը։ Անկրկնելի համով է օժտված աղանդերը, իսկ ասիական ոճով պատրաստված արաբական հումուսը վստահաբար դուր կգա յուրաքանչյուրին։ InFusion բար-ռեստորանի դասական և նրբագեղ ինտերիերը կդարձնի երեկոն անմոռանալի, իսկ համտեսված ուտեստը՝ էլ ավելի նրբահամ:
Հաջորդիվ Ձեզ ենք ներկայացնում մեր լուսանկարչի կողմից ֆիքսած գեղեցիկ կադրերը:
010 36 36 36
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Փիրումյաններ 5, Երևան