Արդեն 4 տարի է՝ Opera Suite հյուրանոցի 13-րդ հարկում տեղակայված Լաունջ Բարը երեւանցիների, մայրաքաղաքի հյուրերի և առհասարակ գիշերային կյանքի ու երեկույթների բոլոր սիրահարների նախընտրելի վայրերից մեկն է դարձել: 13 Լաունջ Բարն առանձին տարածք է Օպերա Սյութ հյուրանոցի 13-րդ հարկում : Այսուհետ այն ներկայանալու է նոր կոնցեպտով ու բրենդային նոր անվամբ:
Ժամանակակից դիզայնի ինդուստրիալ և բոմոնդային համադրումը, քաղաք նայող հիասքանչ տեսարանը, լաունջ երաժշտությունը, էկզոտիկ խմիչքները և յուրահատուկ խոհանոցը դարձնում են վայրն ավելի հյուրընկալ և չկրկնվող:
<<Opera Suite>> հյուրանոցի գլխավոր տնօրեն Մահմուդ Սաադ Ահմեդը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ բարում նաեւ քարտային նոր համակարգ է գործելու: <<Քանի որ <<13 Lounge Bar>>-ը փակ ակումբ է, մուտքն ազատ է լինելու միայն ակումբի քարտապանների համար, սակայն վերջիններս իրենց քարտով կարող են գրանցել ևս հինգ այլ հյուրի : Քարտապան չհանդիսացող անձինք նույնպես հնարավորություն ունեն այցելել <<13 Lounge Bar>> հանրության համար բաց միջոցառումների ժամանակ՝ խիստ Face Control անցնելուց հետո: Ընդգծեց, որ յուրաքանչյուր հյուր առանձնահատուկ է իրենց համար և հավելեց ,որ հարմարավետ հանգիստը նրանց գլխավորր նպատակն է:
Հյուրանոցի սննդի բաժնի տնօրեն Բակուր Գրիգորյանն էլ նշեց, որ շուտով բարը կունենա նոր մենյու, որն անընդհատ կթարմացվի միջավայրին համապատասխան. <<Առայժմ կշարունակենք աշխատել նախորդ մենյուով, որը կազմվել էր առավել թեթեւ ուտեստների հիման վրա: Բայց շուտով մարդիկ կգան եւ կտեսնեն թարմացումները: Համոզված եմ` բոլորը դրական տպավորություններով եւ վերադառնալու ակնկալիքով են հեռանալու>>:
13 Լաունջ Բարը բաց է ամեն օր ժ. 19:00-ից մինչև վերջին այցելուն, բացի երկուշաբթի և երեքշաբթի օրերից: