Օրերս կայացավ ճանաչված Make up Artist Նատալի Տոնոյանի խոստացված թվով երկրորդ Master Class-ը ՝այս անգամ արդեն Գավառ քաղաքում: Master Class-ի ընթացքում ներկայացվեց 3 տարբեր դիմահարդարման տեխնիկա՝ Nude, հարսանեկան և երեկոյան: Կատարվեց 3 տրանսֆորմացիա: Հյուրերի համար պարզ դարձավ, որ 1 մարդուց կարելի է ստանալ ՝ 3 տարբեր կերպարներ: Միջոցառմանը ներկա էին ոչ միայն դիմահարդարման մասնագետներ, այլ նաև աղջիկներ, ովքեր պարզապես ցանկանում էին ինչպես ճիշտ շպարվել առօրյայում: Master Class-ը ընթանում էր ինտերակտիվ կերպով: Բոլոր ներկաները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Ինչպես նշեց Նատալի Տոնոյանը, նման Master Class-երը ունենալու են շարունակական բնույթ: Կազմակերպվելու են ինչպես Հայաստանի սահմաններում, այնպես էլ արտերկրում:
Տոմսերի վաճառքից հասույթի մի մասը կօգտագործվի բարեգործական նպատակներով: