Հոկտեմբերի 10-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ԼԻԼԻԹ նորաձևության դպրոցի ավարտական ցուցահանդեսը։ Արդեն երկրորդ տարին է, ինչ ԼԻԼԻԹ նորաձևության դպրոցի հիմնադիր-տնօրեն, նկարիչ-մոդելավորող Լիլիթ Մարգարյանի նախաձեռնությամբ շրջանավարտների ավարտական երեկոն իրականացվում է այս տեսակ գեղեցիկ ցուցահանդեսով: Եվ գուցե զարմանալի թվա, բայց շատ հաճախ <<Լիլիթ>> նորաձևության դպրոց են դիմում մարդիկ, ովքեր երբեք չեն նկարել, բայց մեկ տարի սովորելուց հետո այնպիսի նկարներ են նկարում, որոնցով անվերջ կարելի է հիանալի ( ցուցահանդեսի օրը մենք հենց այդ վիճակում էինք հայտնվել. չէինք կարողանում աչքներս կտրել արված ահռելի աշխատանքներից )։
Լիլիթ Մարգարյանը իր` կարճ, բայց անչափ բովանդակալից ելույթի մեջ նշեց, որ հպարտությամբ է խոսում իր աշակերտների մասին՝ նշելով. <<Այսօր այստեղ կտեսնեք միանգամայն տարբեր ձեռագրեր: Թեպետ բոլորին տրվել է միանման հանձնարարություն, սակայն նրանք յուրովի են զգացել ու ներկայացրել>>-այո՛, <<Լիլիթ>> նորաձևության դպրոցը գրագետ գիտելիքներ է փոխանցում, բայց չի պարտադրում ոչինչ` թույլ տալով անհատին զարգացնել ու կերտել իր ուրույն ձեռագիրը:
Մենք ցուցահանդեսի ժամանակ հիացանք <<Լիլիթ>> նորաձևության դպրոցի 4 տաղանդավոր սաների աշխատանքներով, որոնք այնքան շատ էին ու այնքան գեղեցիկ, որ դժվար էր հավատալ, որ այդ բոլոր աշխատանքները 4 երիտասարդ աղջիկների ձեռքի գործերն էին` Սեդա Արշակյան, Ամալյա Պետրոսյան, Ալլա Շիրինյան, ինչպես նաև <<Պարի եւ հոգու թատրոնի>> հիմնադիր-ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դեւոյանի թոռնուհին՝ կրստեր Սոֆի Դեւոյանը։ Քաղցր հյուրասիրություն, հաճելի երաժշտություն, հետաքրքիր հյուրեր, հիանալի աշխատանքներ և հաճելի մթնոլորտ, շնորհավորում ենք մեր սիրելի Լիլիթ Մարգարյանին։
Միջոցառման ավարտին դպրոցի սաներն ավարտական հավաստագրեր ստացան: