Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Գարուն սրճարանի բացումը

Գարուն սրճարանի բացումը

Saturday, 15 September 2018 10:28

Նախորդ օրը Երևանում Գարուն բացվեց` սրճարան-ռեստորան, որը լիովին համապատասխանում է իր անվանը. թարմ գունային գեղեցիկ համադրությունով ինտերիեր, միշտ թարմ, համեղ և գեղեցիկ կերպով մատուցվող առողջ սնունդ։ Այո՛, <<Գարուն>> by առողջ սնունդ սրճարանում չեն սահմանափակում ընտրություն կատարելով համեղ ու առողջարար սննդի միջև, այստեղ միավորում են երկուսն էլ` ստեղծելով բացառիկ արժեք։ Պաշտոնական բացման արարողության ժամանակ բոլոր հյուրերին հենց այդպիսի հյուրասիրություն էր սպասում <<Գարուն>> սրճարանում։ Ի դեպ, PaparazziLife-ին զրույցի ընթացքում սրճարանի հիմնադիրներից Անահիտ Յուզբաշյանը նշեց.

- Թեպետ սրճարանը գործում է հուլիս ամսից, իսկ պաշտոնական բացումն էլ արդեն այսօր է` սեպտեմբերի 13֊ին, բայց սրճարանի ստեղծման գործընթացը և նախապատրաստական աշխատանքները բավականին երկար են տևել, մանրակրկիտ աշխատանք է տարվել բոլոր դետալների վրա, թե՛ ինտերիերի, թե՛ ոճի, թե՛ ճաշացանկի ... այո՛, մեր սրճարանում ամեն ինչ համահունչ է։

Միջոցառման օրը մենք վկաներն եղանք Անահիտի խոսքերի` համտեսելով համեղ սնունդ, լսելով հաճելի երաժշտություն, խմելով բարձրորակ գինի։ Իսկ հիմադիրներից Լիլիթ Մարգարյանն ավելացրեց.

- Կցանկանայի մի քիչ պատմել Ձեզ մեր ճաշացանկի մասին, որը ներառում է ամեն ինչ` բուրգերներից ու սթեյքերից մինչև աղցաններ ու պաստաներ, համեղ անուշեղեններ, կեքսեր ու պաղպաղակ։ Հյութերն ու կոմպոտները նույնպես թարմ մրգերից են պատրաստվում։ Առհասարակ ցանկացած սնունդ պատվիրելիս, Դուք կստանանք տեղեկություն դրա կալորիականության մասին, որը կօգնի Ձեզ կարգավորել Ձեր քաշը։ Այո՛, մեր այցելուները ոչ թե ցանկանում են պարզապես նիհարել, այլ արժևորելով իրենց առողջությունը, սնվում են ճիշտ` ազատվելով ավելորդ կիլոգրամներից։

Հասցե` Թումանայն 30

Հեռ`. (011) 60 10 10

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ