Սեպտեմբերի 8-ին ներկա գտնվեցինք White Hall by Tsirani հարսանյաց սրահի բացման արարողությանը: Սրահի տարածքը և սնունդը տրամադրել էր արդեն իսկ հայտնի Ծիրանի ռեստորանային համալիրը: Շքեղ լուսային էֆֆեկտները, սրահի ձևավորումը և մնացած ամեն մանրուքի դիզայնը արված և կազմակերպված էր Exclusive Event Armenia-ի կողմից: Բացման արարողութունը ամբողջությամբ հայկական ճոխ հարսանիքի տեսքով էր, հերոսները դերասաններ էին և այնքան բնական էր կազմակերպված ամեն բան,որ հյուրերի մեծ մասի հավատն անգամ չէր գալիս, որ տեղի ունեցածը փոքրիկ թատրոն էր: Կազմակերպիչներն անգամ չէին մոռացել ափսե կոտրելու հայկական ավանդույթի մասին: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ ճանաչված հյուրեր, հաղորդավարներն էին Կամերային թատրոնի սիրված դերասանները, իսկ հատուկ հյուրերը ` Էրիկ Կարապետյանը և Իվետա Մուկուչյանը, ովքեր հանդես եկան իրենց տպավորիչ կատարումներով: