Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ZazaLand

ZazaLand

Thursday, 06 September 2018 11:55

Նախորդ օրը մեր նկարահանող խումբն այցելել էր մայրաքաղաքի սրտում գտնվող Զազալենդ գունավառ մանկական այգի, որտեղ այդ պահին հետաքրքիր ծրագիր էր իրականացվում՝ հագեցած բազմաթիվ մանկական խաղերով, խաղավարներով, հերոսներով և անակնկալներով: Պարզվում է Զազալենդում նմանօրինակ միջոցառումներ շատ հաճախ են իրականացվում, նրանք այդ մասին նախապես տեղեկացնում են իրենց ֆեյսբուքյան էջով: Այո՛, Զազալենդ մանկական այգին իր գործունեության հենց սկզբից ձգտում է տրամադրել բարձրակարգ սպասարկում, ժամանակակից ատրակցիոններ և հանրամատչելի պայմաններ թե’ մեծերի, թե’ փոքրերի համար:

Այգու հիմնական նպատակն է ավելի հետաքրքիր ու բազմաբովանդակ դարձնել մանուկների առօրյան: Զազալենդում կա նաև նկարչատուն, որտեղ երեխաները կարող են զարգացնել իրենց` հայտնի և դեռ չբացահայտված հմտությունները: Այգին հագեցած է արտասահմանյան ժամանակակից ատրակցիոններով, որոնք համապատասխանում են անվտանգության միջազգային ստանդարտներին, քանի որ Զազալենդի համար երեխաների անվտանգությունը թիվ 1 հիմնախնդիրն է: Այս գույնզգույն ատրակցիոններն ավելի ապահով և զվարճալի կդարձնեն Ձեր փոքրիկի ժամանցը: Այստեղ միշտ պահպանվում է նաև միջավայրի անթերի մաքրությունը. Ուստի այգին միշտ կարող եք տեսնել մաքուր և կանաչապատ: Դրանում Դուք կհամոզվեք՝ հետևելով մեր ֆոտոշարքին: Չմոռանանք նշել, որ Զազալենդը աշխատում է տարվա բոլոր եղանակներին և փոքրիկ այցելուներին նվիրում ամեն եղանակի գույնն ու բույրը:

Այգում գործում է նաև սննդի կետ, որտեղ փոքրիկները կարող են համեղ և օգտակար սնվել: Սպասարկելիս պահպանվում են հիգենիայի բոլոր կանոնները, իսկ սնունդը եվրոպական արտադրության է: Այստեղ գործում է նաև Զազանանի դայակի ծառայություն, ուր ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում Ձեր երեխաներին: Դուք կարող եք Ձեր փոքրիկին թողնել և զբաղվել Ձեր գործերով, իսկ այդ ընթացքում այգու չափազանց հոգատար աշխատակիցները լավագույնս կհետևեն Ձեր փոքրիկին:

Հասցե՝ Իսահակյան 41

Հեռ՝. 055 22 62 28

Էլ. Հասցե՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ