Նախորդ օրվա մեր բացահայտումը #Abakus
Գիտեի՞ք, որ ուղեղը ոչնչով չի տարբերվում մկաններից: Այն ևս պետք է մարզել: Abakus center-ն ու Hills Sport Complex-ը հիանալի նորություն ունեն: Կենտրոնի առաջարկը 4-14 տարեկան երեխաների համար է HillsKids երեխաների զարգացման կենտրոնում:
Այո՛, Աբակուս կենտրոնը գործում է արդեն նաև Hills Sport Complex-ում:
⚬ Իսկ հիմա ավելի մանրամասն` մեջբերելով Աբակուս կենտրոնի հիմնադիր տնօրեն տիկին Անահիտի խոսքերը.
-Սկսած սույն թվականի սեպտեմբեր ամսից կարող եք դառնալ Աբակուս մեծ ընտանքի անդամ։ Աբակուս կենտրոնում ձեր երեխաները կիմանան, որ սովորելու պրոցեսն իսկապես շատ հեշտ է, ուրախ ու հետաքրքիր, մենք կբարձրացնենք նրանց ինքնագնահատականը ու կզարգացնենք ուղեղի կարողությունները (ուշադրություն, տրամաբանություն, հիշողություն, երևակայություն): Էլ ի՞նչ է պետք կատարյալ երջանկության համար: <<Աբակուս>> մտավոր թվաբանության պարապմունքների առանցքային առավելությունը երեխայի համակողմանի զարգացումն է: Մաթեմատիկական կարողությունները զարգացնելու համար մենք կիրառում ենք տրամաբանական և տարածական մտածողության առաջադրանքներ: Զարգացնող խաղերի միջոցով մարզում ենք ըմբռնումը, ուշադրությունն ու դիտողականությունը: Խմբային աշխատանքն օգնում է երեխաներին բարելավել հաղորդակցման հմտությունները: Մոռացանք նշել ամենակարևորը. մտավոր թվաբանության պարապմունքները զգալիորեն նպաստում են ուսման նկատմամբ մոտիվացիայի աճին:
Մեծ հաջողությունները սկսվում են փոքր քայլերից: Փոքրիկների հաջողությունները սկսվում են մեծերի որոշումներից: Հենց այսօր գրանցվեք ու եկեք HillsKids զարգացման կենտրոն ձեր երեխաների հետ, քանի որ մենք առաջարկում ենք Ձեզ նախադպրոցական ծրագիր - PaparazziLife.am֊ին տված հարցազրույցի ժամանակ նշեց կենտրոնի հիմնադիր տնօրեն Անահիտ Սևումյանը։
- Նախադպրոցական ծրագիրը նախատեսված է 4-5 տարեկան երեխաների համար` նրանց անհրաժեշտ հմտություններ փոխանցելու նպատակով: Վերջինիս իրականացման հիմնական ձևը խաղն է՝ որպես երեխային ներգրավելու և սովորեցնելու լավագույն միջոց:
Հարգելի ծնողներ, սիրով ներկայացնում ենք ծրագիր, որը ներառում է ստորև ներկայացված բաժինները՝ բաշխված շաբաթվա օրակարգում.
ընդհանուր ճանաչողություն
տրամաբանություն
գրելու հմտություն
ուշադրություն/կենտրոնացում
խոսքի զարգացում
անհատական կարողությունների բացահայտում
անգլերեն եւ ռուսերեն (բանավոր)
հմուտ ձեռքերի արվեստ
զարգացման ծրագիր խաղերի ու մրցույթների միջոցով
ազատ ժամանցի կազմակերպում
Չմոռանանք նշել, որ Ձեր բալիկին դասերից հետո նույնպես կարող եք բերել HillsKids, քանի որ կենտրոնի տնօրինությունը նաև հոգացել է աշխատող մայրիկների այդ գերխնդիրը` առաջարկելով դպրոցից հետո այ այսպիսի ծրագիր
Դասից հետո գնում ենք Hills Sport Complex
HillsKids-ում առաջարկում են.
ինքնուրույն դասապատրաստում հմուտ մասնագետների հսկողությամբ
անգլերենի ու ռուսերենի հետաքրքրաշարժ ուսուցում
մաթեմատիկայի ուսուցում՝ առանձնահատուկ մեթոդով
տրամաբանության և կենտրոնացման զարգացմանն ուղղված ծրագիր
ծանոթություն արվեստի աշխարհին
ասեղնագործություն, կավագործություն, հմուտ ձեռքերի արվեստ
զարգացման ծրագիր խաղերի ու մրցույթների միջոցով
ազատ ժամանցի կազմակերպում, առողջ կենսակերպ
անհատական կարողությունների բացահայտում
կարծրատիպերի ու վախերի հաղթահարում
Շաբաթական 5 օր՝
*Կենտրոնը կազմակերպում է նաև երեխաների տեղափոխումը դպրոցից
Առավել մանրամասն` 098.02.10.11
Հասցեն, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 27/1
#Abakus #HillsKids #HillsAfterschool #HillsPreschool