Օգոստոսի 28֊ին Ազատության հրապարակում կայացավ երկար սպասված ,,Georgian Day in Armenia,, հայ վրացական մշակութային տոնը։ Միջոցառման սկզբում ներկայացվեցին հատուկ հյուրերին՝ Միսս Վրաստանին, Վիցե Միսս Վրաստանին և Միսս Աշխարհ Վրաստանին։ Որից հետո նորաձևության ցուցադրության բացումը արվեց Վրաստանից ժամանած շատ հետաքրքիր դիզայներ՝ Մեգի Գաբունիան։ Նրա հավաքածուն իսկապես գերեց բոլորին։
Ցուցադրությունը շարունակվեց հայկական բրենդներ՝ Narre֊ի և Urbanista֊ի հավաքածուների ցուցադրությամբ։
Ներկայացվեցին Հայաստանում գործող և արդեն իսկ սիրված վրացական բրենդներ՝ Avtandil և Matteriel խանութ-սրահների տեսականին: Իսկ փակումը վստահված էր հայկական Just Black բրենդին, ում հավաքածուն նվիրված էր Երևանի 2800 ամյակին
Քանի որ մենք ներկա էինք մշակութային տոնի , այդ իսկ պատճառով վայելեցինք Վրաստնից ժամանած Անի Շիրաձեի և Մայա Մեսխաձեի կատարումները։ Ինչպես նաև գեղեցիկ ելույթով ներկայացավ մեր սիրելի երգչուհի Աստղիկ Սաֆարյանը: Սոֆի Դևոյան կրտսերը բոլորին հիացրեց իր հայկական գեղեցիկ պարով,իսկ վրացական ազգային պարով հանդես եկավ ,,Սամեպո,, ազգային անսամբլի մենակատարներ՝ Խատիան և Գեորգին:
Միջոցառումը իրենց ներկայությանբ պատվել էին Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Սականալիձեն, ՀՀ Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
Ներկա էին նաև Սոֆի Դևոյանը, Զարուհի Բաբայանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Իրինա Թովմասյանը, Գոհար Հարությունյանը, Լիլի Սարգսյանը, Արենա Զեյնալյանը, Գևորգ Շադոյանը, Վաչե Թովմասյանը և ուրիշներ:
Միջոցառման գլխավոր հովանավորն էր Նոյ- Երևանի Արարատ կոնյակի-գինու – Օղու Կոմբինատը։
Հովանավոր՝ Վիվարո ընկերությունը։
Գործընկերներ՝ Ararat և Bastile հյուրանոցներ, TexArt պրինտ տպագրատուն, Image Code գեղեցկության սրահ, GG ընկերություն, Cataleya flowers Art Studio, Armat լաունջ-ռեստորան, El Sky bar և El Garden, Hamov place, Velvet winery, Station tour և Guest house:
Միջոցառմանը աջակցել էին ՀՀ Մշակայթի Նախարարությունը և Երևանի Քաղաքապետարանը:
Նախաձեռնության հեղինակն է ,,ArmMod Fashion,, նախագծի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը, ում խոսքով ,,Georgian Day in Armenia,, հայ- վրացական այս գեղեցիկ օրը դառնալու է ամենամյա: