Նախորդ օրը ներկա գտնվեցինք ամառային մի նոր տեսահոլովակի ստեղծման գործընթացին #Սոֆիա_Նազարյան։ Երգչուհի Սոֆիա Նազարյանը ազգությամբ հայ է, բայց ծնվել և բնակվում է Ուկրաինայում։ Երգում է շատ վաղ տարիքից, իսկ հիմա արդեն երգը դարձել է մասնագիտություն։ Առամային այս տեսահոլովակում Սոֆիան հանդես է գալու դուետով երգիչ Գոռ Մելյանի հետ։
Գոռ Մելյանը նույնպես հայ է, բայց վաղ տարիքից բնակվում է Կիպրոսում։ Գոռը բավականի հայտնի է Կիպրոսում։ Ի դեպ, ասեմ, որ այս տարի Գոռը ստացել է առաջարկ Գերմանիայի կողմից լինել "Eurovision"-ի ժյուրիի անձնակազմում։
Առաջին զուգերգը Գոռի և Սոֆիայի <<Ես և Դու>>-ն բավականի մեծ արձագանք ստացավ Կիպրոսում և սիրվեց շատերի կողմից։ Իսկ Գոռի և Սոֆիայի այս նոր զուգերգն արդեն "Ты любимый мой" վերնագրով կհնչի ռուսերեն և հունարեն լեզուներով։ Երաժշտության և հայերեն խոսքերի հեղինակն է Իռեն Գալստյանը, իսկ հունարեն խոսքերը գրվել են Գոռի կողմից։ Նկարահանումների մի մասն իրականացվել է Հայաստանում, որին ներկա էր նաև PaparazziLife-ը, իսկ մյուս կեսը կնկարահանվի Կիպրոսում։ Սա արդեն երկրորդ նմանատիպ աշխատանքն է։
Հուսով ենք, որ այս նոր երգը և տեսահոլովակը նույնպես շատ կսիրվի հանդիսատեսի կողմից։ Սպասեք գեղեցիկ պրեմիերայի։