Օգօստոսի 2-ին Maratuk Travel-ը ներկայացրեց Out Of The Blue Capsis հյուրանոցը Հունաստանում: Հայաստան էր հրավիրված Մարիկա Կասիտերիդին՝ որպես հյուրանոցի ներկայացուցիչ: Միջոցառմանը ներկա էին քաղաքի լավագույն տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները: Ներկաներից մի քանիսը խաղարկության արդյունքում ստացան հաճելի անակնկալ-նվերներ: Out Of The Blue Capsis-ը 5 աստղանի էլիտար հյուրանոցային համալիր է, որը ստեղծվել է հունական կղզիների գեղեցիկ բնության և բարձրակարգ հանգստի սիրահարների համար: 2017 թվականին հյուրանոցը Seven Stars Luxury Hospitality and Lifestyle Awards մրցանակաբաշխությանն արժանացել է <<Հունաստանի Լավագույն հյուրանոց>> պատվավոր մրցանակին:
Եթե այս ամառ դեռ չեք հասցրել հանգստանալ, ապա դուք դեռ բավականին ժամանակ ունեք անցկացնելու ձեր անմոռանալի հանգիստը OUT OF THE BLUE, Capsis EliteResort-ում , քանի դեռ Maratuk Tours & Travel-ը շարունակում է կազմակերպել դեպի Կրետե կղզի ուղիղ չվերթները շաբաթական 2 անգամ հաճախականությամբ: