Երեկ` հուլիսի 13-ին, ներկա գտնվեցինք Արամ MP3-ի նոր ՝ ՎԵՐՈՒՎԱՐ տեսահոլովակի շնորհանդեսին Երևան Մոլում: Արամը երկրպագուներին անակնկալ մատուցեց նաև փոքրիկ համերգային ծրագրի տեսքով, ինչը անտարբեր չթողեց անգամ Երևան մոլի shopoholic-ներին: Բոլոր ներկա գտնվողները պարում էին և ուրախանում, քանի որ համերգում ներառված էին հենց պարային ռիթմերով երգերը: Համերգից անմիջապես հետո մեծ էկրանին ցուցադրվեց նոր տեսահոլովակը, որի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը, երգի երաժշտության հեղինակը հենց Արամն է, խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը և ֆելիքս Խաչատրյանը, գործիքավորումը ՝ Լազզարոյի: Նկարահանումները տեղի են ունեցել Ապագա ռեզորտում: Տեսահոլովակում նկարահանված մասնակիցների մեծ մասը Ապագա գյուղի բնակիչներն են: PaparazziLife-ի հետ հարցազրույցում Արամ MP3-ն նշեց, որ ամառվա ընթացքում երկրպագուները կարող են սպասել ևս մեկ երգի պրեմիերայի: Մեր հարցին ՝ թե ինչու են իր վերջին երգերը այս տրամադրության մեջ, Արամը պատասխանեց, որ նա էությամբ հենց այդպիսինն է, և հենց այդ պատճառով ուրախ երգերը գերակշռում են իր երգացանկում: