Երևանում՝ Նորքի բաձունքում, հուլիսի 1-ին իրականացավ իր ձևաչափի մեջ եզակի նախագիծ՝ Տեսարան բացոթյա ժամանցային վայրի պաշտոնական բացումը, որի շրջանակներում կազմակերպվել էր հայկական ապրանքատեսակների ցուցահանդես-վաճառք, հայկական խոհանոցի ճաշատեսակների պատրաստման ցուցադրություն, համերգային ծրագիր և խարույկ:
Բացօթյա տարածքում տեղակայված տաղավարներում ցուցադրվեցին հետևյալ Մաստեր կլասերը
Հայկական գորգերի պատրաստում, որը ցուցադրեց է «Մեգերյան կարպետ» ընկերությունը
Հայկական փողային գործիքի՝ դուդուկի պատրաստման գործընթաց
Խաչքարի քանդակում
Բրուտագործություն
Պոլիմերային կավից զարդեր
Կավե ափսեների վրա նկարչություն
Արծաթագործություն, արծաթի և փայտի համադրությամբ յուրoրինակ աշխատանքներ
Արծաթե քանդակներ
Պղնձապատ չորացրած տերևներից զարդեր
Փայտագործական աշխատանքներ
Կոլաժային աշխատանքներ
Բատիկա
Ձեռագործ պայուսակների պատրաստում
Հայկական տիկնիկների պատրաստում
Հայկական լավաշի և գաթայի պատրաստման ուշագրավ ընթացք
Երեկոյի ընթացքում տեղի ունենավ տարազային հագուստների ցուցադրություն
Ֆոտո-ատելիեում հյուրերը հնարավորություն ունեցան լուսանկարվելու հայկական տարազներով
Տարածքում գործեցին խնամքի օրգանական միջոցների, ինքնատիպ տպագրությամբ շապիկների և հուշանվերների տաղավարներ
Երեկոյի ընթացքում կազմակերպվել էր նաև հայկական գինու, կոնյակի, մրգերի և չորամրգերի, մեղրի, մուրաբաների և անուշաբույր խոտաբույսերից պատրաստված թեյերի հյուրասիրություն:
Ցանկացողները հնարավորություն ունեցան նաև երեկոն եզրափակել խարույկի շուրջ:
Տեսարանի նպատակն է ստեղծել հետաքրքիր միջավայր, որտեղ Երևան քաղաքի հյուրերին ու երևանցիները կանցկացնեն հագեցած և բովանդակալից ժամանակ: