Հունիսի 16-ին մեկնարկեց 21 օր Bonaqua-ի հետ արշավը, որի նպատակն է հասարակության շրջանում խթանել ջուր խմելու և առողջ սնվելու մշակույթը՝ դրանք մեր առօրյայի անբաժանելի մասը դարձնելով:
Արշավի համար հենց Bonaqua ջրի ընտրությունը պատահական չէ, այն արտադրվում է հայկական ջրից` միջազգային ամենաբարձր ստանդարտներով: Բացի այդ, Bonaqua-ում պահպանվում է հանքանյութերի ճիշտ և բալանսավորված պարունակությունը։
21 օրվա ընթացքում 40 մասնակից օրական 2 լիտր Bonaqua ջուր են խմելու և հետևելու են բալանսավորված սննդակարգին՝ ձգտելով առավելագույն դրական արդյունքի հասնել: Արշավի ընթացքում մասնակիցները կիսվելու են արդյունքներով՝ պատմելով ինքնազգացողության և տպավորությունների մասին: Ջրի օպտիմալ քանակի և բալանսավորված սննդակարգի հարցերում մասնակիցներին օգնելու են ոլորտի փարձառու մասնագետներ՝ սննդաբաններ Լիդիա Այվազյանն ու Հասմիկ Աբովյանը:
21 օր Bonaqua-ի հետ արշավի մեկնարկը տեղի ունեցավ Երևան Մոլում, որտեղ նախապես ընտրված 40 մասնակիցներ հետաքրքիր հանդիպում ունեցան հաղորդավար Սերգեյ Սարգսյանի, սոցիալական առողջապահության ակտիվ գործիչ Արուսիկ Մկրտչյանի (DJ Vakcina), ֆիտնես մարզիչ Լևոն Հովհաննիսյանի և դիզայներ Ֆաինա Հարությունյանի, ոլորտի մասնագետների և արշավի կազմակերպիչների հետ:
Միջոցառման ընթացքում մասնակիցների համար կազմակերպված էր խմբային խաղ, որն օգնեց վերհիշել առողջ ապրելակերպի և գրագետ մարզանքի ամենակարևոր հարցերը, իսկ վերջում՝ օգտակար սննդակարգի բազմազանությունն ընդգծող հյուրասիրություն:
Նշենք, որ շուտով Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը ևս հետաքրքիր նախագիծ կներկայացնի՝ ուղղված ջուր խմելու մշակույթի խրախուսմանը: Հունիսի 23-ից Երևանի ամենամարդաշատ վայրերում իրականացվելու է Bonaqua ջրի համտես: Այնպես որ, շատ քայլեք և կգտնեք Bonaqua-ն քաղաքի ձեր սիրելի վայրերում:
Միջոցառման կազմակերպիչն է McCann Yerevan ընկերությունը:
Bonaqua գազավորված և ոչ գազավորված ջրերը հայկական շուկայում ներկայացնում է Կոկա Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը: Հայկական ջրից և Հայաստանում շշալցվելով, Bonaqua-ն թույլ է տալիս իրապես վայելել մեր երկրի ջրի առանձնահատուկ համը: Մինչ շշալցվելը ջուրը մշակման մի քանի փուլ է անցնում՝ ենթարկվում է զտման և մաքրման: Մեծ ուշադրություն է դարձվում նաև ջրում պարունակվող հանքանյութերի ճիշտ համաչափության պահպանմանը: Bonaqua ջրերում բոլոր հանքանյութերը բալանսավորված են, և այն հարուստ է կալցիումով, մագնեզիումով, նատրիումով և կալիումով: Վերջերս Bonaqua ջուրը հավաստագրվել է Միջազգային համի և որակի ինստիտուտի կողմից՝ իր գերազանց համի համար: