Ապրիլի 2-ին, Golden Palace հյուրանոցային համալրիում Guerlain ապրանքանիշը ներկայացրեց L Art et la Materie (Արվեստ և Մատերիա) հավաքածուի էքսկլյուզիվ բույրերը։
Ապրանքանիշի փորձագետ Կարինա Նովիցկայայի ոգեշնչող ձայնը միջոցառման հյուրերին սահուն կերպով ներքաշում էր օծանելիքի բարձրարվեստ աշխարհ։ 8 կախարդական գլուխգործոցների ներկայացումից հետո բոլոր հյուրերին անակնկալ նվեր էր սպասվում։
Ողջ երեկոյի գլխավոր նվերը Bois D’Armenie՝-ի (Հայաստանի Ծառը) շնորհանդեսն էր։ Մինչ այժմ այդ բույրը, ողջ աշխարհում, հասանելի էր բացառապես Փարիզում, Ելիսեյան դաշտերի բուտիկում։ Իսկ այժմ այն նաև մեզ մոտ է՝ Հայաստանում։
Երեկոյի անվիճելի ֆավորիտն, այդուհանդերձ, Bois D’Armenie բույրն էր։ Բայց գնահատել այն ըստ արժանվույն կարելի է միայն մաշկի վրա…
Երեկոյի երաժշտական տրամադրությունն ապահովեց DJ Karo Pillz-ը: Երեկոյի հյուրերն էին հայաստանում բոլորիս հայտնի դերասանուհիներ, երգիչներ և երգչուհիներ: