Ապրիլի 7-ին, կանանց տոնին ընդառաջ Ռիո Մոլում տեղի ունեցավ Ակումբային քարտի շնորհանդեսը:
Ռիո Մոլը իր հաճախորդների համար կազմակերպել էր անակնկալներ և հյուրասիրություն: Երեկոն վստահված էր բոլորիս հայտնի Ժակին, իսկ երաժշտական ռիթմերը DJ Guevo-ին: Ներկաները վայելեցին Yellow Stones Band-ի համերգային ծրագիրը, օգտվեցին Իջևան Գրուպի գինիներից, լուսանկարահանվեցին, իսկ կանայք ստացան գեղեցիկ ծաղիկներ Ռիո Մոլի կողմից:
Հարցազրույցի ժամանակ Ռիո Մոլի մարքեթինգի բաժնի ղեկավար Կարեն Խաչատրյանը մեզ ներկայացրեց քարտի առավելությունները, որը ստորև ներկայացնում ենք ձեզ.
-Այսօր ներկայացնում ենք Ռիո Մոլի ակումբային քարտը, որից կարող են օգտվել բոլոր մեր հաճախորդները, ովքեր կկատարեն 20.000 դրամ և ավելի գնումներ Մոլի բոլոր խանութ-սրահներից: Ակումբային քարտը հնարավորություն է տալիս գնումներ կատարել՝ կուտակել միավորներ, որոնք կարող են կրկին օգտագործել Ռիո Մոլի խանութ-սրահներում: Բացի այդ, ակումբային քարտի անդամները հնարավորություն կունենան մասնակցելու Ռիո Մոլում կազմակերպվող խաղարկություններին:
Ակումբային քարտի շնորհանդեսի առավել բարձր տրամադրությունն ապահովեց երեկոյի գլխավոր հյուրը՝ տարվա լավագույն երգչուհի Իվետա Մուկուչյանը՝ հնչեցնելով իր բոլոր գեղեցիկ կատարումները:
Ի դեպ, նշենք, որ այդ օրը Ռիո Մոլում ներկաները հնարավորություն ստացան ձեռք բերել ակումբային քարտերը առանց գնումներ կատարելու, իսկ 1000-երորդ ակումբային քարտը Ռիոն նվիրեց երգչուհի Իվետա Մուկուչյանին:
Դե ինչ, ժամանակն է հաճելի գնումներ կատարել և վայելել ժամանցը հենց Ռիո Մոլում՝ չմոռանալով ակումբային քարտեր ձեռք բերելու մասին:
Հասցե՝ Փափազյան 8
Հեռ.՝ (011) 281888
FB` https://web.facebook.com/riomall/