Ապրիլի 5-ին Աբովյան 26 հասցեում ներկա գտնվեցինք Բիանկո լաունջ-սրճարանի բացման պաշտոնական արարողությանը: Երևանի սրտում բացված այս տաքուկ անկյունը վտահ կդառնա մեր համաքաղաքացիներից շատերի սիրելի վայրերից մեկը: Այս ջերմ միջավայրում Դուք կկարողանաք հաճելի երաժշտություն լսել, համեղ սնվել և պարել:
Ողջ միջոցառման ընթացքում կենդանի երաժշտություն ապահովեցին Զառա Մարկոսյանը և Արմեն Զոհրաբյանը, իսկ ռիթմիկ երաժշտությունը՝ DJ Extazy-ն: Միջոցառման հատուկ հյուր էր նաև Չարենցը: Ի դեպ, նշեմ, որ լաունջ-սրճարանի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին բազում հյուրեր. թե՛ երիտասարդներ, թե՛ մի քիչ ավելի տարիքով անձիք, ինչը փաստում է այն մասին, որ նորաբաց Բիանկո ռեստորան-սրճարանում իրենց շատ հարմար են զգում բոլորը: Այնպես որ այստեղ վստահ կարելի է կազմակերպել թե՛ գործնական հանդիպումներ, թե՛ հավաքույթներ, թե՛ թեմատիկ event-ներ…