Ապրիլի 2-ին, Louis Charden-ում տեղի ունեցավ Divage ապրանքանիշի ցերեկույթը: Միջոցառումը կազմակերպել էր Ռուժ ընկերությունը: Այս անգամ Ռուժ կազմակերպության հատուկ հրավերով Հայաստանում էր Divage ապրանքանիշի միջազգային դասի առաջատար դիմահարդար Թաիսիա Շվենը, ով ցերեկույթի հյուրերին ներկայացրեց Divage-ի նորույթները, ինչպես նաև արդեն սիրելի դարձած կոսմետիկ միջոցները: Հյուրերը հնարավորություն ունեցան թե՛ լսել յուրաքանչյուր ապրանքի առանձնահատկությունների մասին և թե՛ գործնականում փորձարկել դրանք: Ցերեկույթի վերջում Թաֆինան փոքրիկ ֆլեշ-դիմահարդարման ընթացքում նաև ցուցադրեց մի քանի միջոցի կիրառման տեխնիկան: