Նորաձև հարսիկներին առաջարկում ենք անպայման այցելել Կոմիտաս 36 հասցեում գտնվող Fiore հարսանյաց սրահ: Այո՛, այստեղ կգտնեք անհավանական ոճ, որը կդարձնի Ձեր կյանքի ամենակարևոր օրը ինքնատիպ… Fiore հարսանյաց սրահը հանդիսանում է Rara Avis և Ange Etoiles հարսանյաց զգեստների բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Իր գործունեության առաջին 2 տարիները Fiore հարսանյաց սրահը գործել է Սայաթ-Նովա 40 հասցեում. օրեր առաջ պաշտոնապես տեղափոխվեց նոր հասցե՝ Կոմիտաս 36:
Բացման արարողության ընթացքում սրահում ներկայացվեց այս տարվա լավագույն հավաքածուները, ամբողջական ծառայությունների փաթեթները և անակնկալ զեղչային համակարգը: Ի դեպ, նշենք, որ միջոցառման քաղցր հյուրասրության ձևավորումները նունպես Fiore սրահի աշխատանքն էր:
Սրահը առաջարկում է հարսանեկան ամբողջական փաթեթներ՝ հարսանյաց զգեստներ, երեկոյան զգեստներ, ծաղկեփունջ, քող, զամբյուղներ, ֆուրշետ, ոճային ձևավորումներ, հարսանեկան մեքենաներ, վիդեո և ֆոտո նկարահանումներ, տորթ, պարային կատարումների բեմականացում և անհրաժեշտ բոլոր մնացած ծառայությունները: Սրահի աշխատակիցների չափազանց ջերմ և հաճելի ընդունելության շնորհիվ Fiore-ն այսօր համարվում է Երևանի լավագույն հարսանյաց սրահներից մեկը:
Հարցազրույցի ժամանակ տնօրեն Արամ Ավագյանը նշեց.
-Մեր հաճախորդները մեր ընկերներն են դառնում, միշտ նվերներ ենք ստանում նրանցից և կապը չենք կորցնում:
Դե ինչ, բոլոր նրանք ովքեր չեն կարողանում կողմնորոշվել, փնտրում եք բարձր որակ, բարձր սպասարկում ապահովող հարսանյաց սրահներ, միանշանակ ուղղորդում ենք Կոմիտաս 36` Fiore հարսանյաց սրահ՝ ստանալու այն ինչ փնտրում եք: