Երեկ Ararat hotel-ի ընդարձակ սրահում կայացավ ArmMod Fashion and Image Studio-ի ցուցադրությունը: Շեշտը դրված էր թրենդային գծերի և վառ գույների վրա: Ցուցադրությունը եզակի էր նրանով, որ առաջին անգամ էին 11 դիզայներներ համատեղ ստեղծում մեկ հավաքածու:
Հաջորդ բացառիկությունը այն էր, որ ճանաչված մոդելների հետ ականատես եղանք նաև + size և + age մոդելների լուքերի ցուցադրությանը:
Ի դեպ նախագիծն էլ 2 տարեկան դարձավ: Չենք կարող չփաստել, որ երկու տարվա ընթացքում ArmMod Fashion նախագիծը շատ դրական տեղաշարժեր արեց հայկական նորաձևության բնագավառում: Այն սիրվեց և ընդունվեց հասարակության կողմից իսկ ,,Հայկականը Նորաձև է,, կարգախոսը իսկապես լայնորեն տարածվեց:
Արդեն չորս ամիս է ինչ գործում է ArmMod Fashion & Image Studio-ն, որը գտնվում է Բաբայան 26 հասցեյում Catalea Wellness Club-ի ներսում , որի պաշտոնական բացմանը մենք անդրադարձել էինք:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախագծի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը նշեց. ,, Հիմնական կարևոր նպատակը այս ցուցադրության կայանում էր նրանում, որ մենք բախվել էինք այն խնդրին , որ մեծ չափսերի ոճային հագուստ գտնելը այժմ մեծագույն խնդիր է, այդ իսկ պատճառով ցանկացանք ցույց տալ բոլորին, որ ոճային , գեղեցիկ, ինքնատիպ և իհարկե մատչելի հագուստ կարելի է գտնել մեր ստուդիայից: Հաջորդ կարևոր նպատակը ևս մեկ կարծրատիպ կոտրելն էր,ցանկացանք ապացուցել, որ հայ կանայք ցանկացած տարիքում են գեղեցիկ և ինքնավստահ, ինչն էլ փաստեցին մեր +size և +age մոդելները: Եվ այս ամենի հետ մեկտեղ մենք կարողացանք ներկայացնել 11 դիզայներների համատեղ արված 1 հավաքածու,,:
Ցուցադրության գլխավոր հովանավորն էր`Catalea Wellness club-ը:
Մոդելների Total look-ը ապահովվել էր Catalea wellnes club-ի հիանալի ստիլիստ վարսահարդարներ Արմեն Աբրահամյանի և Ռիմա Սիմոնյանի և make up արտիստ Նվարդ Դովլաթյանի կողմից: +size մոդելների վարսահարդարումը և դիմահարդարումը ապահովել է Maggo deluxe գեղեցկության սրահը:
Ցուցադրության գործընկերներն էին` TexArt print տպագրատունը,
Davi's Gym-ը
Երևանի Շամպայն Գինիների գործարանը
Hermin design & decor ստուդիան
,,CANNI,, մասնագիտացված խանութների ցանցը:
Նարե'zby Նարե Բաբայան
Balmari by Մարինե Բալասանյան
Maru by Մարիկա Թունյան
Just Mila by ՄիլաԿարապետյան
Manumood by Անուշ Մկրտչյան
Shuis by Շուշաննա Իսպիրյան
JenA by Ժենյա Ասատրյան
West wind by ԴիանաՍայրադյան
Janet by ԺանետՀովսեփյան
Liatom by ԼանաԳրիգորյան
Enaya by ԳայանեԲաղդասարյան
TexArt by Ժենյա & Տաթև
Հագուստները համադրվեցին ,,NayՆայ,, պայուսակներով և ,,ACO,, by Աստղիկ Սաֆարյան գլխարկներով:
Ցուցադրության գեղարվեստական մասը ղեկավարել են ճանաչված և սիրված մոդել, Maru բրենդի հիմնադիր Մարիկա Թունյանը և ArmMod Fashion & Image Studio-ի գովազդի պատասխանատու, հայտնի մոդել Նարե Զաքարյանը:
Եվ այսպես ներկայացված հավաքածուն կարող եք ձեռք բերել ArmMod fashion & image studio-ից և ուշադրություն միայն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կգործի 20% զեղչված գին:
Cataleya Wellness Club , Բաբայան 26, հեռ.` 094 21 61 34