Երեկ՝ մարտի 28-ին, Դալմա Գարդեն Մոլում տեղի ունեցավ Zippy Armenia խանութ-սրահի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, ընկերներ և փոքրիկներ: Միջոցառման բարձր տրամադրությունն ապահովեցին մուլտհերոսները, օճառապղպջակային շոույով հանդես եկող հերոսները և քաղցր հյուրասիրությունը:
ZIPPY ապրանքանիշը ներկայացված է ավելի քան 40 երկրներում՝ ավելի քան 100 բրենդային խանութ սրահներով, առաջին խանութ սրահը 2004 թվականին Պորտուգալիայի Պորտո մայրաքաղաքում բացվելուց հետո: Zippy խանութ-սրահները նախագծված են ոչ միայն փոքրիկների, այլ նաև իրենց ծնողների համար՝ որոնք կարող են հեշտությամբ և հարմարավետ պայմաններում ամեն ինչ գտնել իրենց երեխաների համար:
Համաձայն Zippy բրենդի առաքելության՝ իր նպատակն է երաշխավորել յուրաքանչյուր երեխայի և ծնողի բարօրությունըՙ դրանով իսկ նպաստելով երեխաների և ծնողների միջև առավել առանձնահատուկ և ամուր փոխհարաբերությունների:
Դե ինչ, Zippy Armenia-ն սիրով հրավիրում է բոլորին իր սրահ գնումներ կատարելու: Սրահում հաճելի մթնոլորտն ապահովված է: Ստորև ներկայացնում ենք ձեզ միջոցառման ընթացքից նկարահանված մեր լուսանկարերը:
Հասցե՝ Դալմա Գարդեն Մոլ , 2-րդ հարկ
Հեռ.՝ 041411047
FB.` https://web.facebook.com/ZippyArmenia/