Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԳԱԹԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԳԱԹԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Wednesday, 21 March 2018 13:00

Այսօր՝ մարտի 21-ին երևանցիներն ու քաղաքի հյուրերը մասնակցեցին յուրահատուկ բաղադրատոմսով պատրաստված աշխարհի ամենաերկար գաթայի համտես-հյուրասիրությանը:

4000 սմ երկարություն և 40 սմ լայնություն ունեցող աշխարհի ամենաերկար գաթան ներկայացված էր Տերյան 91 հասցեում՝ <<Պանդոկ Երևանի>> Տերյան մասնաճյուղի դիմացի հատվածի ողջ երկայնքով: Այն կշռում էր 240կգ, որը համարժեք է 300 սովորական գաթայի քաշին:

<<Պանդոկ Երևանը>> գործունեություն է ծավալում 2006 թվականից՝ ռեստորանային ոլորտում ներկայանալով խոհարարական ստեղծագործական և նորարար մոտեցումներով: «Պանդոկ Երևանի» առաքելությունն ազգային խոհանոցի, խոհարարական մշակույթի, վարպետության ավանդույթների պահպանումն ու զարգացումն է, հայկական ազգային խոհանոցի ճանաչելիության ապահովումը ինչպես Երևանցիների, այնպես էլ քաղաքի հյուրերի շրջանում:

Գաթան հայ ավանդական խոհանոցում առավել տարածված ու սիրված աղանդ է: Հնուց ի վեր այն զարդարում է տոնական գրեթե բոլոր սեղաններն ու հաջողություն և երջանկություն խորհրդանշում: Գաթան պատրաստում էին առավելապես տոնական կամ ծիսական առիթներով` Նոր տարի, Բարեկենդան, Տերնդեզ, հարսանեկան ծիսակատարությունների, հյուրասիրությունների, տոնական այցելությունների դեպքում: Տարբեր շրջաններում ընդունված էին գաթայի պատրաստման տարբեր եղանակներ` կլոր, եռանկյունի, քառակուսի, լուսնաձև, իսկ չափերը կարող էին լինել տարբեր՝ մեծ կամ փոքր:

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ