Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

De Salitto Armenia

De Salitto Armenia

Wednesday, 21 March 2018 07:08

18.03.18-ին Հայաստանում պաշտոնապես իր դռները բացեց De Salitto իտալական խանութ-սրահը: Բացման գեղեցիկ արարողություն, փակ ցուցադրություն և շատ համեղ հյուրասիրություն. De Salitto-յի մուտքը Թումանյան 33 իսկապես շատ խոստումնալից էր: Միջոցառմանը ներկա էին բազում գեղեցիկ և ոճային փոքրիկներ, հայտնի և սիրված մարդիկ իրենց բալիկների հետ. Լուսինե և Իրինա Թովմասյանները, Նունե Եսայանը, Լիլիթ Մարգարյանը, Իրինա Հարությունյանը, Լիդուշիկը և էլի շատերը:

Ի դեպ, Դե Սալիտո նորաձևության տունը հիմնադրվել է 1993 թվականին Իտալիայում: Ներկայումս այն Նատալյա և Օլեգ Պենյագինների կրեատիվ մտքի արդյունքն է: Մանկական նորաձևության մեջ բավականին հայտնի Դե Սալիտո, Պինետի և Ստեֆանիա Պինյագինա բրենդներից յուրաքանչյուրն իր մեջ ամփոփում է զգացմունքային հաղորդագրություն և ունի իր յուրահատուկ ոճը: Իսկ Ստեֆանիա բրենդն ունի իր առանձնահատուկ պատմությունը. բրենդի հիմնադիրները ոգեշնչվել են իրենց երկար սպասված դստեր ծնունդով և այդ բրենդը կրում է հենց այդ փոքրիկ գեղեցկուհու անունը:

Դե Սալիտո նորաբաց խանութ-սրահը վստահաբար կսիրվի նաև հայ փոքրիկների և նրանց մայրիկների կողմից, քանի որ նրանում ներկայացված է ցանկացած ոճի հագուստ 2-16 տարեկան թե՛ տղաների, և թե՛ աղջիկների համար: Ներկայացված բոլոր նմուշները կարված են որակյալ կտորներից, չափազանց վառ են և ոճային, իսկ աղջիկների հագուստների վրայի ծաղկային լուծումները կօգնեն Ձեր փոքրիկներին հասարակության մեջ տարբերվող կերպար ստեղծել, քանի որ դիզայներների խումբը, որն աշխատում է այս ընկերության համար, նպատակ ունի օգնել եկող սերնդին ունենալ լավ ճաշակ, սեփական ոճ և անհատականություն; Դուք դրանում վստահաբար կհամոզվեք, եթե հետևեք մեր գեղեցիկ ֆոտոշարքին, որը ֆիքսել է PaparazziLife-ի լուսանկարիչը թե՛ խանութ-սրահի բացման, թե՛ փակ ցուցադրության ժամանակ: Ի դեպ, ցուցադրությունը տեղի է ունեցել Թումանյան փողոցի վրա տեղակայված նորաբաց Jazzve սրճարանում, ցուցադրության կազմակերպիչներն են Kids Fashion նախագծի ղեկավարներ Կարմեն Ղազարյանը և Ռուբինա Գրիգորյանը, իսկ հագուստները ցուցադրող փոքրիկները հենց նույն այդ նախագծի մոդելներն էին:

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ