Նախորդ օրը ներկա էինք մի շատ վառ և գունեղ միջոցառման՝ ռուսական արտադրության i am special ապրանքանիշը պաշտոնապես բացեց իր դռները նաև Հայաստանում, ավելի կոնկրետ RIO Mall-ի 2-րդ հարկում: Մի տեսակ վառ վադագույն տրամադրություն էր տիրում նորաբաց խանութ-սրահում, գույն, որը նախընտրում են ամենաոճային աղջնակները: Իսկ ոճային փոքրիկների պակաս այդ օրը հաստատ չկար i am special մանկական հագուստի խանութում. վարդագույն փուչիկներ, վարդագույն քաղցր բամբակներ, անուշեղեններ / անգամ DJ-ի վարսերն էին վարդագույն /:
Իսկ եթե խոսենք հենց ներկայացվող ապրանքանիշի մասին, ասեմ, որ այն ռուսական արտադրության է, անցել է ՌԴ-ին համապատասխան սերտիֆիկացում: I am special խանութ-սրահում ներկայացվող հագուստի նմուշները կարվում են բացառապես բարձրակարգ կտորներից, որոնք անցնում են կրկնակի վերամշակում, բնական են և շաատ գեղեցիկ: Նշեմ նաև, որ այս ապրանքանիշը ստեղծվել է Սամոյլովա Օքսանայի կողմից, ով ռուս հայտնի երգիչ Ջիգանի կինն է և ինստագրամում ունի մոտ 6 միլիոն հետևորդ, ինչը համաձայնեք քիչ չէ…
Այնպես որ, սիրելի մայրիկներ, եթե Ձեր գեղեցկուհիների համար փնտրում եք նորաոճ վերարկուներ, սպորտային հագուստ, երեկոյան զգեստներ կամ պարզապես գեղեցիկ պլուզներ, շտապեք i am special նորաբաց խանութ-սրահ, որը գտնվում է RIO Mall-ի երկրորդ հարկ: Նշեմ նաև, որ խանութում առկա են նաև ոճային տղաների համար նախատեսված որոշ մոդելներ: