Շինշիլաբույծների հայկական ընկերակցությունը ս.թ. մարտի 11-ին կազմակերպոել էր սեմինար-դասընթաց <<Շինշիլաբուծություն՝ հմտություններ և փորձ.սկսնակների համար>> և <<Շինշիլաբուծություն՝ հմտություններ և փորձի փոխանակում շինշիլաբույծների համար>> թեմաներով, միջազգային որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետի մասնակցությամբ:
Շինշիլաբուծությունը շահավետ է մի շարք առումներով՝ կապիտալ ոչ մեծ ծախսեր, կատարված ներդրումների արագ վերադարձելիություն, խնամքի հետ կապված համեմատաբար ոչ խիստ պայմաններ, հիվանդությունների նկատմամբ բարձր դիմադրողականություն, բարձր եկամտաբերություն, իրացման համար մեծ և կայուն շուկայի առկայություն արտերկրում։
Շինշիլաբույծների հայկական ընկերակցություն հիմնադրամի կանոնադրային նպատակներն են՝
-
Աջակցել Հայաստանի Հանրապետությունում շինշիլաբուծության զարգացմանը և տարածմանը.
-
Աջակցել շինշիլաբույծների կարողությունների զարգացմանը, համագործակցության խթանմանն ու տեղեկատվության և փորձի տարածմանը՝ տրամադրելով խորհրդատվական և նյութատեխնիկական աջակցություն.
-
Շինշիլաբուծության տարածման միջոցով աջակցել Հայաստանում աղքատության հաղթահարմանն ու գործազրկության մակարդակի նվազմանը՝ կայուն ինքնազբաղվածություն ապահովելով Հայաստանի գյուղական համայնքների և բարձր լեռնային շրջանների բնակիչների համար.
-
Աջակցել շինշիլաբուծության ենթակառուցվածքների ներդրմանն ու զարգացմանը.
-
Միջնորդ հանդիսանալ շինշիլաբույծների ոլորտին առնչվող պետական, ֆինանսական և միջազգային կառույցների հետ հարաբերություններում՝ ներկայացնելով և պաշտպանելով շինշիլաբույծների շահերը:
Հասցե՝ Ք․ Երեւան, Շենգավիթ համայնք, Մայիսի փ․ 5րդ․ նրբանցք
Հեռ.՝ 041-357-357
Կայք՝ www.shinshila.am