Երեկ՝ մարտի 5-ին, Rossia Mall-ը նշեց իր 2 ամյակը:
Իր ծննդյան օրվա առթիվ տարեդարձի առթիվ հաճախորդների համար կազմակերպվել էր հետաքրքիր և հաճելի անակնկալներ: Մոլի բոլոր խանութ-սրահներում գործում էր 15-70 % զեղչ, փոքրիկների համար կազմակերպվել էր հետաքրքիր շոու-ներկայացումներ, պղպջակներով ելույթներ, խաղեր և քաղցր հյուրասիրություն:
Երեկոյի ավարտին կտեղի ունեցավ 2 Iphone X հեռախոսների խաղարկություն և շքեղ հրավառություն:
Ռոսիա Մոլը քաղաքի կենտրոնում տեղակայված առաջին մոլն է, որտեղ ձեր ընտանիքի բոլոր անդամների համար գնումները կարող են ուղեկցվել հաճելի ժամանցի հետ: Ռոսիա Մոլը ունի շատ հարմարավետ աշխարհագրական դիրք: Մոլը՝ հաճախորդների հարմարավետության համար ունի 5 մուտք՝ Տիգրան Մեծ, Խորենացի փողոցներից, ինչպես նաև անմիջական մուտք մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ կայարանից: Մետրոյում հայտնված ցանկացած մարդ կարող է իջնել նշված կայարանում և հայտնվել առևտրի կենտրոնում: Ռոսիա Մոլը բաղկացած է յոթ հարկերից, որտեղ տեղակայված են կանանց տղամարդկանց, երեխաների, նորածինների համար նախատեսված տեղական և արտասահմանյան բազմաթիվ բրենդներ, գեղեցկության սրահ, Հայէկոնոմբանկի մասնաճյուղ, որը գործում է շաբաթվա բոլոր օրերին՝ 10:00-22:00, դեղատուն, սրճարան, ինչպես նաև ընդարձակ Ֆուդ Կորտ՝ իր տարբեր երկրների խոհանոցներ առաջարկող օպերատորներով, իսկ վեցերորդ հարկը՝ ամբողջությամբ նախատեսված է մեր փոքրիկների ակտիվ և ուրախ ժամանցն ապահովելու համար: Մոլում առկա են բազմաթիվ ատրակցիոններ, ընդարձակ ավտոդրոմ, 9D կինոթատրոն, մանկական սրճարան, ինչպես նաև փոքրիկների միջոցառումների անցկացման համար բոլոր հարմարություններով, լուսային և ձայնային ձևավորումներով հագեցած մանկական ռեստորան: Մոլում մշտպես շարունակվում են զարգացման աշխատանքները, մենք մշտապես մտածում ենք այն ձեզ համար ավելի հետաքրքիր և հարմարավետ դարձնելու մասին, այդ հարցում մեծապես ապավինելով մեր հաճախորդների կարծիքին:
Հասցե՝ Տիգրան Մեծի 16
Հեռ.՝ (011) 200500
FB` https://web.facebook.com/RossiaMallArmenia
Instagram` https://www.instagram.com/rossiamall/