Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Kilian-ի 10 ամյակը HERMITAGE-ում!!!

Kilian-ի 10 ամյակը HERMITAGE-ում!!!

Monday, 05 March 2018 12:25

Hermitage Armenia-ն այն հազվադեպ նիշային խանութ֊սրահներից է, որը չի դադարում զարմացնել մեզ աշխարհահռչակ ապրանքանիշների ընտրության հարցում։ Այս անգամ էլ պաշտոնապես ներկայացնելով աշխարհահռչակ KILIAN ապրանքանիշը՝ նա Հայաստան էր հրավիրել ընկերության ներկայացուցիչներ Սելին Սալաբին և Մարժոլեն Վելկոմին: Մեծ հեղինակություն վայելող KILIAN բրենդի 10 ամյակին նվիրված փակ երեկոյին ներկա էին 100 ընտրյալներ: Նիշային բույրերի աշխարհում KILIAN-ը դարերի պատմություն չունի, սակայն բրենդի բույրերն իսկական հեղաշրջում են իրագործել պարֆյումերիայի ոլորտում: KILIAN-ն, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում, շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ իր կայուն և ուրույն տեղը գրավել պարֆյումերիայի աշխարհում։

Հիշեցնենք, որ այս լյուքս կարգի բրենդի հիմնադիրն է Կիլիան Հենեսսին, ով հանրահայտ Հենեսսի գերդաստանի կրտսեր անդամն է: Ի տարբերություն հայտնի պապիկի, Մորիս Հենեսսիի, Կիլիանը որոշեց ոչ թե շարունակել կոնյակի արտադրության ընտանեկան հաջող բիզնեսը, այլև գործի դնել իր երևակայությունը պարֆյումերիայի աշխարհում: KILIAN բրենդը հիմնադրվել է2007թ-ին: Շնորհիվ նրբագեղ սրվակի և չկրկնվող բույրերի ձևաչափի, այսօր այն համարվում է նիշային բույրերի ամենահայտնի օրինակներից մեկը:

HERMITAGE-ը պաշտոնապես Հայաստանում ներկայացնելով ապրանքանիշը, նախորդ օրը կազմակերպել էր բրենդի 10 ամյակին նվիրված փակ երեկո, որին ներկա էին նաև ընկերության ներկայացուցիչներ Սելին Սալաբը և Մարժոլեն Վելկոմը: Միջոցառումը վարում էր Լուսինե Բադալյանը: Հիանալի երաժշտության համար շնորհակալություն Աղվան Պապոյանին և նրա բենդին: Հաճելի և թեմատիկ երեկո, սև և սպիտակ հագուստով ներկայացած գեղեցիկ հյուրեր, որոնք ամբողջությամբ վայելեցին երեկոն. հաճելի երաժշտություն, համեղ հյուրասիրություն և բազում նվերներ։ Hermitage Armenia֊յի ձեռագիրն անփոփոխ է ։

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ