Եվս մեկ քայլ դեպի առանց ծխի աշխարհ. Հայաստանը դառնում է առաջին երկիրը տարածաշրջանում, որտեղ կմեկնարկի IQOS-ի վաճառքը:
Մարտի 1-ին, Dalma Garden Mall-ում, Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի (PMI) հայաստանյան ներկայացուցչությունը մեկնարկեց առանց ծխի հեղափոխական IQOS ապրանքի վաճառքը Հայաստանում: Որպես առաջին քայլ IQOS-ի վերապատրաստված աշխատակիցները Երևանի Dalma Garden Mall-ի հարմարավետ տաղավարում չափահաս ծխողներին ներկայացրեցին ծխախոտը տաքացնող սարքի աշխատանքի սկզբունքն ու խորհրդատվություն տրամադրեցին IQOS-ին անցում կատարելու վերաբերյալ: Մեկ ամսվա ընթացքում IQOS-ի վաճառակետեր կգործեն նաև Երևանի այլ խանութներում:
IQOS-ի հիմքում առաջատար էլեկտրոնային համակարգ է, որը, առանց ծխախոտն այրելու, այն տաքացնում է մինչև գոլորշի առաջանալու ջերմաստիճանը։ IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որն ի տարբերություն սովորական սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող տհաճ հոտի։
IQOS-ն արդեն հասանելի է 38 շուկաներում՝ ներառյալ Ճապոնիան, Իտալիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսիան և Գերմանիան: 2018 թ.-ի հունվարի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում մոտ 5մլն. չափահաս ծխող դադարեցրել է ծխելը և անցել IQOS-ին, իսկ ամեն օր անցում կատարողների թիվը հասնում է 10,000-ի:
Դե ինչ, առաջարկում ենք բոլորիդ այցելել Dalma Garden Mall, ստանալ համապատասխան ինֆորմացիան IQOS–ի օգտագործման մասին, վստահեցնում ենք այն շատ ավելի արդյունավետ է, քան մնացած բոլոր ծխախոտները:
Հասցե՝ Dalma Garden Mall 1-ին հարկ