Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Նաիրիանը Կանանց տոնին ընդառաջ անակնկալներ ունի

Նաիրիանը Կանանց տոնին ընդառաջ անակնկալներ ունի

Friday, 02 March 2018 12:22

Նաիրիանը Կանանց տոնին ընդառաջ թողարկեց դեմքի խնամքի երկու նոր միջոց՝ Միցելային վարդաջուր և Վարդափոշի-սկրաբ և հայտարարեց տոնական զեղչերի մասին։

Մարտի 1–ին, Աբովյան 26 հասցեում գտնվող Նաիրիան բուտիկում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ընկերությունը ներկայացրեց դեմքի խնամքի երկու նոր միջոց՝ Միցելային վարդաջուր և Վարդափոշի-սկրաբ։ Երկուսն էլ ստեղծված են հայկական լեռնահովիտներում աճող դամասկյան վարդի եթերային յուղի կիրառմամբ ու նախատեսված են մաշկի բոլոր տեսակների համար։ Հավատարիմ մնալով իր փիլիսոփայությանը՝ Նաիրիանն այս նոր բաղադրատոմսերում նույնպես օգտագործել է բացառապես բնական բաղադրիչներ։

<<Այսօր թողարկում ենք շատ երկար սպասված երկու ապրանքատեսակ, ու մեզ համար առավել հաճելի է դրանք ներկայացնել Մարտի 8-ին ընդառաջ։ Ավելի քան 18 ամիս է տևել այս միջոցների թողարկման ընթացքը, դրանք պատրաստված են մեր լաբորատորիայի կողմից երկար ուսումնասիրությունների ու փորձարկումների արդյունքում։ Վստահ ենք․ վարդի եթերայուղի անուշաբույր քնքշությունը, որը այս երկու միջոցների հիմնական բաղադրիչն է, իսկական գարուն ու ամենօրյա տոն կբերի ցանկացած կնոջ հարդարանքին>>, ասաց Նաիրիանի Մարքեթինգի գծով տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։

Միցելային վարդաջուրը նրանց համար է, ովքեր գերադասում են դեմքը ջրով չլվանալ, ինչպես նաև փրկություն է դիմահարդարման պրոֆեսիոնալների համար․ այն հեշտությամբ մաքրում է շպարն ու աղտոտությունները՝ միաժամանակ խոնավացնելով ու խնամելով մաշկը:

Վարդափոշի-սկրաբը կդառնա յուրաքանչյուրի շողացող մաշկի գաղտնիքը: Վարդի թերթիկների, կռատուկի արմատների ու բրնձի փոշին մեղմորեն կհեռացնեն մաշկի մահացած բջիջները, կարմիր կավը կվերացնի փոշու եւ շպարի մնացորդները, իսկ թայլանդական ռեհանը փայլ կհաղորդի մաշկին:

Նաիրիանի բուտիկում դիմահարդարի կողմից հյուրերին ցուցադրվեցին դեմքի ամենօրյա խնամքի բոլոր փուլերը Նաիրիանի խնամքի միջոցներով՝ ներառյալ նոր թողարկված Միցելային վարդաջուրը, խոնավացնող քսուքը, աչքի շուրջ մաշկի քսուքն ու գունակարգավորող՝ CC քսուքը։

Նոր խնամքի միջոցներն արդեն ներկայացված են Աբովյան 26 հասցեում գտնվող Նաիրիան բուտիկում, և շուտով հասանելի կլինեն նաև գործընկեր սրահներում։ Միցելային վարդաջուրը թողարկվել է 200մլ. վերօգտագործելի տարաներում և վաճառվում է 11,100 դրամով, իսկ Վարդափոշի-սկրաբը՝ 40գր. վերօգտագործելի տարաներում և վաճառվում է 4,400 դրամով։ Խնամքի միջոցները չեն պարունակում պարաբեններ, սուլֆատներ, ֆորմալդեհիդի դոնորներ և նանոմասնիկներ, ինչպես նաև զերծ են արհեստական բույրերից ու ներկերից:

Ավելին՝

www.nairian.am

www.facebook.com/nairiancosmetics

https://www.instagram.com/nairiancosmetics/

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ