Անցյալ տարի` սեպտեմբեր ամսին, PaparazziLife.am կայքում ներկայացվեց լիբանանահայ հայտնի վարսահարդար և ոճաբան Ջեք Թեքեյանի և Christel աքսեսուարների բրենդի հիմնադիր տնօրեն՝ Քրիստինա Սիրադեղյանի գեղեցկության սրահի բացումը և աքսեսուարների պաշտոնական ներկայացումը: Այսօր ներկայացնում ենք նրանց հարսանեկան արարողությունը, որը տեղի է ունեցել փետրվարի 17-ին, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում:
Շքեղ և տարբերվող հարսանեկան անցուդարձը շարունակվեց Երևանի լավագույն սրահներից մեկում՝ El Sky Bar-ում: Հարսանեկան արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, ընկերներ և հարազատներ: Երեկոյի ընթացքում կազմակերպվել էր բազմաթիվ հետաքրքիր շոու-ներկայացումներ:
PaparazziLife.am-ը սիրով շնորհավորում է զույգին, մաղթում անսահման սեր և երջանկություն, իսկ հարսանեկան երեկույթի ամբողջական ֆոտոշարքը ձեզ ստորև ներկայացնում:
Հ.Գ. Ի դեպ, նշենք նաև, որ շուտով Ջեք Թեքեյանի գեղեցկության սրահում սպասվում են հետաքրքիր master-class միջոցառումներ: