Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

CLUBSIXTEEN Cashback

CLUBSIXTEEN Cashback

Saturday, 17 February 2018 11:15

Հակիրճ այն մասին, թե ինչ էր կատարվում երեկ երեկոյան Mezzo Classic house-club-ում… խոսքը CLUBSIXTEEN Cashback համակարգի մասին է. մեծ աշխատակազմ, պրոֆեսիոնալ մասնագետների մեծ թիմ, բազում հյուրեր, համեղ հյուրասիրություն և հաճելի երաժշտություն…

CLUBSIXTEEN Cashback-ը համակարգ է, որը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատել են 5տարի շուկայի առաջատար ծրագրավորողները, դիզայներներն ու ֆինանսիստները:

Այժմ շուկային է ներկայացվում մի հարթակ,որը թե՛ տեխնիկական, թեծ ծրագրային, թե՛ հաշվապահական և թե՛ մարքեթինգային առումով շուկային առաջարկում է նախադեպը չունեցող քեշբեք համակարգ, որտեղ քեշբեքը ոչ միայն ֆինանսական գործիք է, այլև սոցիալական ցանցերի տարածման հնարավորություններն օգտագործելու բավական լուրջ մարքեթինգային գործիք:

Առևտրի կետերը, կազմակերպությունները միանալով համակարգին՝ ստանում են արդյունավետ մարքեթինգային գործիքներ խելամիտ գնով, որը վճարում են միայն ռեալ արդյունքի դեպքում: CLUBSIXTEEN Cashback-ը ռեալ գումար է, որը գնորդը ստանում է հենց գնման պահին, անկախ վճարման եղանակից՝ ցանկացած բանկային քարտով կամ կանխիկ, իսկ ստացած գումարը կարող է կանխիկացնել, կատարել վճարումներ և, իհարկե, վճարել նախագծի գործընկերների մոտ:

Ֆինանսական կառույցները իրականացնում են համակարգի ֆինանսական հոսքերի սպասարկումը: Միանալով համակարգին՝ փաստացի ստանում են պատրաստի հաճախորդներով և ֆինանսական հոսքերով համակարգ: Իսկ ֆինանսական կառույցների հետ ավելի սերտ համագործակցության արդյունքում հնարավոր է դառնում շուկային առաջարկել նոր փոխշահավետ ֆինանսական պրոդուկտներ:

<<Մենք ստեղծում ենք մի այնպիսի ֆունդամենտալ նոր ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս արագ իրականացնել ցանկացած նոր միտք: Ուստի մենք բաց ենք բոլորի առջև նոր գաղափարների իրականացման համար և շատ ուրախ կլինենք մեր ստեղծած պլատֆորմը օգտագործել տարբեր ուղղություններով>>,- նշեց ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ֆիդանյանը:

Շատ մոտ ապագայում CLUBSIXTEEN-ը կսկսի գործել նաև այլ երկրներում, և նույն քարտը կգործի ողջ համակարգում: Հայաստանի բոլոր օգտատերերը կտեղեկացվեն յուրաքանչյուր նոր երկրում համակարգի մեկնարկի մասին և հնարավորություն կունենան առաջինը հրավիրել տվյալ երկրում ապրող իրենց ծանոթներին, ինչը կխթանի համակարգի զարգացմանը և կապահովի պասիվ եկամուտ մեր քաղաքացիներին: CLUBSIXTEEN-ը նախատեսում է նաև սոցիալական ծրագրեր: Համակարգը հնարավորություն է ստեղծում մարքեթինգի ուղղված գումարները գեներացնել մեկ հարթակում գործընկերների, օգտատերերի և CLUBSIXTEEN եկամտի տեսքով: CLUBSIXTEEN –ը պատրաստ է իր եկամտի նշանակալի մասն ուղղել տարբեր սոցիալական ծրագրերի իրականացմանը:

<<Սոցիալական ծրագրերն էլ իմ խորին համոզմամբ պետք է ուղղված լինեն մեր երկիրը, մեր քաղաքը, այսինքն՝ մեր բոլորիս տունն ավելի լավը դարձնելուն: Վստահ եմ, որ սոցիալական ծրագրերին կմիանան նաև գործընկերները և օգտատերրերը՝ համակարգում իրենց ստացած եկամտի ինչ-որ մի մասով>>,- մի խոսքով նշեց ընկերության համահիմնադիր Արմեն Հարությունյանը:

Հասցե՝ Թումանյան 23

Հեռախոսահամար՝ /011/ 30 00 16

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ