Նոր փողոց մեր քաղաքում: Tashir Street Shopping Gallery:
Փետրվարի 10-ին, Տաշիր Սթրիթում՝ Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում, ներկայացվեց հայկականն ու Հայաստանը: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր և գործընկերներ:
Միջոցառման նպատակն էր միավորել հայկականն ու Հայաստանը, ցուցադրել հայկական արվեստն ու արհեստը: Միջոցառման ընթացքում հայկական արտադրանքով ներկայացան մի շարք բրենդներ՝ <<Նուշ>>, <<Armenian Brands>>,<<Մեգերյան կարպետ>>, <<Taraz.Am>>, <<Նոյ>>,<<Վեդի Ալկո>>, ելույթ ունեցավ <<Կարին>> համույթը: Ներկաներին հնարավորություն տրվեց նաև մասնակցել <<Ֆոտո ատելիե Մարաշլեան>>-ում անվճար լուսանկարահանմանը, օգտվել <<Paris Design Studio>>-ի համեղ հյուրասիրությունից, վայելել <<The Birds Band>>-ի կատարումները, գնահատել <<Նորքի Հայորդաց տան>> ու <<In Art Studio>>-ի արվեստը: