Օրերս Metronom Shopping Center-ում բացվեց Elina հայկական արտադրության խանութ-սրահը, որն ինչպես ճշտեցինք տնօրենից արդեն իսկ թվով 5-րդ խանութն է Հայաստանում: Չափազանց վառ, գունեղ, գեղեցիկ ու մատչելի նմուշներ. բլուզներ, տաբատներ, վերնաշապիկներ, վերարկուներ և կոստյումներ: Հայկական արտադրանքի առկա նմուշները զարցացրեցին ներկաներին անթերի կարով և որակով: Հյուրերից շատերն, իհարկե, արդեն իսկ հավատարիմ հաճախորդներ էին, բայց կային նաև հյուրեր, որոնք դեռ չէին փորձել այս ապրանքանիշի նմուշները և խճճվել էին ընտրության մեջ: Նշեմ, որ արժեքները սկսվում էին 5.000 ՀՀ դրամից:
Քաղցր համեղ հյուրասիրություն, շամպայն, տոնական տորթ և հաճելի երաժշտություն DJ Աբուլի կողմից: Հիշեցնենք, որ նորաբաց ELINA: Made in Armenia խանութ-սրահը գտնվում է Metronom Shopping Center-ում: