Նախորդ օրը Yans Music Hall-ում CMS Ժամանակակից վիրաբուժության կլինիկա-ն նշեց իր հիմնադրման 10 տարին: Երեկոյին ներկա էին բազում հարգարժան բժիշկներ, գործընկերներ և հյուրեր: Կլինիկայի հիմնադիր տնօրեն բ.գ.թ. հարգարժան պարոն Արմեն Հախվերդյանն իր անձնակազմի համար այդ տոնական օրը կրկնակի տոնի վերածեց՝ շնորհակալագրեր հանձնելով իր աշխատակիցներին՝ բարեխիղճ և հոգատար աշխատանքի համար: Շնորհակալգրերի արժանացան նաև այն ընկերությունները, որոնք տարիների համագործակցություն են ունեցել CMS-ի հետ:
Շնորհակալգրերի հանձնում, հաճելի երաժշտական ծրագիր, գալա ընթրիք, ինչպես նաև անակնկալ խաղարկություն. ահա այն ամբողջական ծրագիրը, որը պատրաստել էր CMS-ի տնօրինությունն իր աշխատակիցների համար: Ի դեպ, խաղարկության անակնկալ-նվերը Երևան- Շարմ էլ Շեյխ- Երևան ավիատոմսն էր, որը տրամադրել էր Հայաստանում AirCairo ընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը: Չմոռանամ նշել, որ տուրօպերատորի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը նույնպես արժանացավ պատվոգրի, քանի որ CMS-ի 2018-ի ծրագրերից է նաև առողջարական տուրիզմի զարգացումը Հայաստանում, ինչի կապակցությամբ բազմաթիվ ծրագրեր են մշակվելու կլինիկայի և վերը նշված տուրօպերատարի կողմից: CMS-ի 2018-ի ծրագրերից է նաև բժշկության և առողջարական SPA բարձրակարգ ծառայությունների համագործակցությունը, չէ՞ որ պետք է հիշենք որ բժշկության նախահայրը հենց առողջարական SPA-ն է ( Sancrum Per Aqua ): Այդ կապակցության շնորհակալագիր ստացավ նաև կառավարության կողմից 2017-ի լավագույն կանացի վելնես ակումբ ճանաչված Cataleya Wellness Club-ի տնօրեն Սյուզաննա Մկոյանը:
CMS <<Ժամանակակից վիրաբուժության կլինիկա>>-ն` առողջության պահպանման և վերականգնման բժշկական կենտրոն է, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, կահավորված է ժամանակակից բժշկական սարքավորումներով և տեխնոլոգիաներով: Կլինիկան գործում է 2007 թվականից. առաջիններից մեկն է Հայաստանում՝ ստեղծված արևմտյան լավագույն կլինիկաների օրինակով: Այստեղ Ձեր առողջության պահպանմամբ և վերականգնմամբ կզբաղվեն Հայաստանի լավագույն, արհեստավարժ մասնագետները: Ձեզ կմատուցվեն համապատասխան բարձրակարգ բժշկական ծառայություններ, ինչպես նաև կարժանանաք բարեխիղճ և հարգալից վերաբերմունքի՝ ամբողջ անձնակազմի կողմից: Կլինիկան համագործակցում է բոլոր ապահովագրական ընկերությունների հետ: Կլինիկայում բուժումն իրականացվում է նաև պետական պատվերով: Գործում են հետևյալ բաժանմունքները՝
• Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժություն
• Ընդհանուր վիրաբուժություն Օրթոպեդիա և վնասվածքաբանություն
• Անոթային Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում
Կատարվում է նաև մեմբրանային պլազմաֆերեզ (թաղանթային), ներքին օրգանների և հոդերի սոնոգրաֆիա, անոթների դուպլեքս սքանավորում, էխոսրտագրություն, բոլոր տիպի լաբորատոր անալիզներ:
Հասցե՝ Դավիթ Անհաղթի 13/4
Հեռախոսահամարներ՝ /010/ 206-103; /055/ 206 103