Արդեն 2 տարի է, ինչ BHS խանութ-սրահն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում` արտացոլելով բրիտանական շունչն ու ներկայացնելով բրիտանական ոճի տնային պարագաներ/ 3-րդ հարկում/, տղամարդկանց և մանկական հագուստ և աքսեսուարներ/ 2-րդ հարկում/ և կանացի հագուստ/ ներքնազգեստ/ 1-ին հարկում/ Հանրապետության 61 հասցեում:
Հանդիսանալով Բրիտանական խանութ-սրահ` իր գործունեության երկու տարիների ընթացքում, BHS-Հայաստանը BHS Անգլիայի կողմից 2 անգամ արժանացել է “Լավագույն տեսքով հագուստի խանութ”/ “BEST VISUAL EXCELLENCE” նոմինացիային:
Հիմնադրման 2-ամյակի կապակցությամբ հունիսի 27-ին խանութ-սրահն անակնկալ մատուցեց իր հաճախորդներին`մինչև հունիսի 29 հայտարարելով 30% զեղչ հագուստի ողջ տեսականու համար:
Բացի այդ, նույն օրը կայացավ նաև նախապես հայտարարված խաղարկությունը` որի արդյունքում հաճախորդները հնարավորություն ստացան շահել նվեր-քարտեր, եռօրյա ուղևորություն դեպի Ծաղկաձոր` “Մուլտի Ռեստ Հաուս” հյուրանոցային համալիր, նախատեսված 2 անձի համար:
Խանութ-սրահի աշխատակազմը ջերմորեն շնորհավորեց խաղարկության մրցանակակիրներին` միջոցառումն ավարտելով հյուրասիրությամբ:
Այցելեք BHS կամ հետևեք ֆեյսբուքյան էջին և առաջինը տեղեկացեք նորանոր անակնկալների ու նվերների մասին:
{gallery height=115 crop=1 maxcount=149}event/bhs2{/gallery}