Եղեք յուրօրինակ Occhio-յի հետ: Երևան Մոլի բակում տեղի ունեցավ Occhio handmade բրենդի ցուցահանդես-վաճառքը, որի ընթացքում Occhio-յի հիմնադիր Արգո Հովսեփյանը ներկայացրեց իր հավաքածուն:Մեզ հետ զրույցում Արգոն նշեց, որ գաղափարը կար դեռ բանակում ծառայելու ընթացքում , բայց արդեն վեց ամիս է ինչ իրագործում է իր միտքը: Դիզայները նշեց, որ ներկերը որոնցով աշխատում է ջրակայուն են, ինչի շնորհիվ նրա ձեռքի աշխատանքները շատ երկար կմնան, իսկ որ ամենակարևորն է, ցանկության դեպքում կարող եք հանդիպել դիզայների հետ, քննարկել ձեր նախընտրած պատկերները և ունենալ չկրկնվող, յուրօրինակ աշխատանքներ, որոնք կլինեն միայն ու միայն ձերը: P.S. OCCHIO իտալերենից թարգմանաբար նշանակում է ԱՉՔ. աչքն է տեսնում և գնահատում իրական արվեստը՝ իր բոլոր նրբություններով: Սեփական ոճն ընդգծել սիրողները կարող են անմիջական կապ հաստատել սկսնակ, բայց միևնուն ժամանակ շատ խոստումնալից դիզայներ Արգո Հովսեփյանի հետ և ծանոթանալ նրա վրձնի աշխատանքներին: Հեռ.՝ 043 181808:
{gallery height=115 crop=1 maxcount=72}shopping/occhio{/gallery}