Աշխատանքի բերումով տարբեր տեղերում ենք լինում, տարբեր մարդկանց հետ ենք աշխատում, բայց այն, որ մտնես մի վայր ու հաճելի բույրից ու ջերմ վերաբերմունքից չցանկանաս դուրս գալ, անկեղծ կլինեմ, այնքան էլ հաճախ չի լինում: Վանիլի տաք բույր, մեղմ գունային աուրա և պոզիտիվ ու հաճելի մարդիկ. ուրիշ էլ ի՞նչ է հարկավոր հիանալի ֆոտոներ ստանալու համար: Երեկ Դավիթաշեն Պիրումյան 7 հասցեում բացվեց Paty D’or խանութ-արտադրամասը, որտեղ դուք կարող եք այսուհետ պատվիրել քաղցր և համեղ տորթեր, տաք և խրթխրթան կարկանդակներ, կամ խանութի աշխատակիցների միջոցով ձեր իսկ նախընտրած վայրում թեմատիկ ու հետաքրքիր ֆուրշետներ կազմակերպել: Միայն թե պատվերները պետք է ամրագրել նախապես, միջոցառման օրվանից 3-4 օր առաջ ՝ զանգահարելով 091 92 28 47 հեռախոսահամարով:
{gallery height=115 crop=1 maxcount=72}shopping/PatyDor{/gallery}