Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ROY ROBSON ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է

ROY ROBSON ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է

Tuesday, 09 December 2014 11:14

 

Ինչպես խոստացել էինք. ձեզ ենք ներկայացնում Roy Robson խանութ-սրահի չափազանց նրբաճաշակ տեսականին, որի նկարահանումների ընթացքում շատ հետաքրքիր բաներ պարզեցինք բրենդի պատմության մասին:

Roy Robson խանութ-սրահի պաշտոնական ներկայացուցչությունը Հայաստանում գործում է 2011թ.-ից Թամանյան 1/3 հասցեում: Roy Robson բրենդն ունի 93 տարվա պատմություն, որը քիչ չէ ամենաբծախնդիր և պահանջկոտ տղամարդու ճաշակը հասկանալու համար: Բրենդի հիմնական հայրենիքը Գերմանիան է, բայց նմանատիպը չունեցող այս ապրանքանիշը արտադրվում է նաև հարավային Եվրոպայի մի շարք երկրներում՝ Իտալիայում, Ռումինիայում, Լեհաստանում: Հարցազրուցի ընթացքում խանութ-սրահի տնօրեն Անի Ավետիսյանը մեզ պատմեց, թե ինչպես է կատարվում հավաքածուի ընտրությունը, ինչպիսի կտորներով են կարվում կոստյումները, և որ տարիքային խմբին է ավելի հասու բրենդը, որ ոճի վրա են շեշտը դնում դիզայներները հագուստները ստեղծելուց առաջ, և վերջում ավելացրեց, թե որ հայտնի տեքստիլ գործարանների հետ են համագործակցում:

Նկարահանումների ընթացքում խանութ-սրահի տնօրենը նշեց, որ ինքն է ամեն տարի ընտրում տեսականին՝ հաշվի առնելով հայ տղամարդու ճաշակը:Քանի որ ամեն տարի հավաքածուն ընտրելիս մենք հաշվի ենք առնում նորաձևության կանխատեսումները, այս տարի էլ նույնպես խանութ-սրահում առկա են 2014-2015 թվականի ամենատրենդային գույները և ոճերը:

Հիմա հակիրճ ձեզ ներկայացնեմ վերը նշված հարցերի պատասխանները: Նախ սկսեմ նրանից, որ Roy Robson նորաձև ապրանքանիշը ստեղծված է ժամանակակից, հաջողակ գործարար տղամարդու համար, ով գնահատում է որակը և հարմարավետությունը:

Որպես գործադիր դասի ապրանքանիշ, Roy Robson-ը համատեղում է 2 ուղղություն՝ կլասիկ և քեժուալ: Բոլոր մոդելները ստեղծված են թանկարժեք իտալական գործվածքներից ինչպիսիք են՝ Reda, Cerruti, Loro Piana, Zignone, Ermengildo Zegna: Տաբատներն ու վերնաշապիկները նույնպես պատրաստված են բնական գործվածքներից, որոնք ունեն stretch, non iron, two-ply, դրանով իսկ ապացուցվում է, թե որքանով են հարմարավետ: Կարևոր ակցենտներից են նորաձև աքսեսուարները, որոնք էլ ավարտին են հասցնում Roy Robson էլեգանտ ոճի հավաքածուն: Ի դեպ, հիշեցնենք, որ խանութ-սրահում գործում է 30% զեղչ:

 

{gallery height=115 crop=1 maxcount=77}shopping/royrobson/img{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Marena Wedding Salon
    Marena Wedding Salon

    Marena Wedding Salon-ը կազմակերպում է թեմատիկ և օրիգինալ հարսանեկան արարողություններ: Marena Wedding Salon-ի կազմակերպած հարսանեկան արարողությունները առանձնանում են իրենց յուրահատուկ ոճով, օրիգինալ և չկրկնվող լուծումներով, ինչպես նաև նոր կրեատիվ էլեմենտներով:

  • OVS Kids-ի պաշտոնական բացումը Dalma Garden Mall-ում
    OVS Kids-ի պաշտոնական բացումը Dalma Garden Mall-ում

    Դալմայի կանաչ գոտում հոկտեմբերի 27-ին տիրում էր բարձր տրամադրություն։ «Զեթ Ընդ Էյ» խանութների ցանցը համալրվեց ևս մեկով. OVS իտալական նորաձևության մանկական խանութ-սրահը բացվեց Դալմա Գարդեն Մոլում:

  • Նոր Զովքի թվով 23–րդ խանութ-սրահի բացումը
    Նոր Զովքի թվով 23–րդ խանութ-սրահի բացումը

    Դեկտեմբերի 1-ին` Երևանի Վիլնյուսի 85 հասցեում, պաշտոնապես բացվեց Նոր Զովք սուպերմարկետների 23-րդ խանութ-սրահը:

  • Polo Ralph Lauren-ը Երևանում հիմա ամբողջ ընտանիքի համար է
    Polo Ralph Lauren-ը Երևանում հիմա ամբողջ ընտանիքի համար է

    Polo Ralph Lauren-ի հայաստանյան հավաքածուն այսուհետ համալրվել է նաև մանկական տեսականիով:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ