Անիտա Հարությունյանի ծննդյան տոնն ու հայտնի հյուրերը

Հինգշաբթի, 06 Հունիսի 2019 10:06

Մի քանի մրցույթների տիտխոսակիր, թոփ մոդել Անիտա Հարությունյանը հունիսի 2-ին Royal Yerevan-ռեստորանում նշում էր իր ծննդյան տարեդարձը: Տարեդարձի մանրամասների, հայտնի հյուրերի, անմոռանալի անակնկալների և իհարկե սիրելիի անակնկալի մասին մոդելը պատմեց paparazzilife.am-ին: Հոբելյարը դեռ կեսգիշերին ընկերներին և հարազատներին տանն է հյուրընկալել.

<<Մեր շրջապատում դա ավադույթ է, գիտեի, որ հյուրեր եմ ունենալու: Մեր գիշերային հավաքույթները միշտ շատ հետաքրքիր և ուրախ են անցնում: Պետք է նշեմ, որ այս տարի առանձնահատուկ էի սպասում և պատրաստվում ծննդյանս տարեդարձին և այդպես առանձնահատուկ ու տարբերվող էլ անցավ այդ օրը: Նվերների, անակնկալների, բարեմաղթանքների իսկական տեղատարափ էր: Իմ կողքին էին հարազատներս, բարեկամներս, ընկերներս և մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք: Ես ևս մեկ անգամ հասկացա, որ ես սիրված ու գնահատված եմ, իսկ դա այս կյանքում ինձ ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Տորթիս մոմերը փչելիս, մինչև երազանք պահելը շնորհակալություն հայտնեցի Աստծուն այն ամենի համար ինչ ունեմ և խնդրեցի, որ պահպանի այն: Անկեղծ կլինեմ ու կնշեմ, որ այս պահին ամենամեծ երազանքս է իմ սեփական ընտանիքն ունենալը>>:

Այն հարցին, թե մոդելը ինչ անակնկալ է ստացել սիրելիից վերջինս պատասխանեց.

<<Սիրելիիցս անակնկալներ ստանում եմ գրեթե ամեն օր՝ նա ջանք ու եռանդ չի խնայում ինձ ժպիտ պարգևելու և երջանիկ տեսնելու համար, իսկ ծննդյանս անակնկալը վստահեցնում եմ, որ տարբերվող ու ինչպես միշտ օրիգինալ էր, թույլ տվեք չբացել փակագծերը>>:

Մոդելը հավելեց նաև, որ հունիսի 10-ին Royal Yerevan ռեստորանում որպես հատուկ հյուր ներկայանալու է և հենց ինքն է հանձնելու Միսս Ինստագրամ և Միսս Ֆեյսբուք մրցույթներում հաղթող գեղեցկուհիների մրցանակները, որը կրկին կլուսաբանի paparazzilife.am-ը:

 

 

Հաճախ դիտվածները

  • STAND UP IN BRIDGE
    STAND UP IN BRIDGE

    Bridge club - հաճելի ժամանցի բոլոր նախապայմանները մեկ վայրում ՝ բարձրակարգ երաժշտություն, համեղ ուտեստներ, զանազան խմիչքներ և ամենակարևորը` բարեհամբույր սպասարկում, իսկ այս ամենի հետ մեկտեղ Bridge club-ն առաջարկում է իր հաճախորդներին հետաքրքիր շոու-ծրագրեր:

  • GRAND LIFE. PARTY IN JOSE
    GRAND  LIFE.  PARTY IN JOSE

    Մայիսի 1-ից սկսվեցին մեր քաղաքի ռիթմիկ ու դինամիկ երեկոները…Առաջին Party-ի մասին, որը հենց հիմա ցանկանում եմ ներկայացնել ձեզ Grand Life ընկերության կողմից կազմակերպված երեկույթն էր, որի տարբերվող Party-ների մասին մի քանի անգամ խոսել և ներկայացրել ենք ձեզ: 

  • Ինչպես միշտ Բրիջում ուրախ է…
    Ինչպես միշտ Բրիջում ուրախ է…

     Երևի հիշում եք մեր pre-post-երից, որ երեկ Բրիջում Լատինո երեկո էր հայտարված, արդեն հիշեցիք, որ Master class-ն անցկացնելու էր Արսեն Հակոբյանը, no comment … Դե ինչ, առաջարկում եմ հետևել այդ օրվա մեր ֆիքսած լավագույն կադրերը…

  • ԽԵՆԹ ՈՒ ԽԵԼԱՌ PARTY BRIDGE-ՈՒՄ
    ԽԵՆԹ ՈՒ ԽԵԼԱՌ PARTY BRIDGE-ՈՒՄ

     

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ