Personal shopper ծառայությունը հասանելի է միայն Yerevan Mall-ում

Հինգշաբթի, 09 Մայիսի 2019 10:48

Ստեղծիր քո կերպարին համապատասխան ոճ` հետեևելով նորաձևության վերջին թրենդներին` երևան մոլի ոճաբանների օգնությամբ:

Նոր ծառայություն, նոր մոտեցում…

Իսկ դու եթե դեռ մտածում ես,թե որտեղ ի ՞նչ հագնել , ապա համարձակորեն դիմիր , Personal shopper ծառայությանը, որը գործում է շուրջ 6 ամիս և արդեն հասցրել է մեծ պահանջարկ ունենալ շոպինգասերների կողմից:

Ծառայությունն այն մարդկանց համար է, ովքեր չեն կողմնորոշվում ճիշտ կերպով գտնել իրենց արտաքինին համպատսախան ոճը, բայց միևնույն ժամանակ ցանկանում են ետ չմնալ նորաձևության անսահմանափակ տենդենցներից:

Երեկ այս թեմայի շուրջ ոճաբան Արմեն Գալյանը և Ինգա Մուրադյանը կազմակերպել էին փոքրիկ միջոցառում, որի շրջանակներում ընտրված 3 հաջողակ մասնակիցները հնարավորություն ունեցան անվճար խորհուրդներ ստանալ Երևան Մոլի ոճաբաննների կողմից՝ անձնական ոճի, զգեստապահարանի, վարսահարդարման և դիմահարդարման մասին, ինչպես նաև ծանոթացան 2019-ի գարուն-ամառ նորաձևության թրենդերին:

2019 թվականին առաջարկվող ակտուալ գույներից և look-երից բացի Make up artist Նատալի Տոնոյանը հանդես եկավ իր առանձնահատւկ ոճային դիմահարդարման խորհուրդներով` մասնակիցներին առաջարկելով ետ չմնալ դիմահարդարման տենդենցներից, բայց միևնույն ժամանակ չչարաշահել կոսմետիկ միջոցները:

Միջոցառման օրվա հյուրերն էին բլոգերներ, ոճաբաններ, հայտնի դեմքեր և պարզապես Yerevan Mall-ի հավատարիմ հաճախորդներ:

Ընտրված հաղթող մասնակիցները ստացան Երևան Մոլի կողմից 30,000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր:

 

 

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ