Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

EISENBERG PARIS-Ն ԱՅՍՈՒՀԵՏ HERMITAGE-ՈՒՄ!!!

EISENBERG PARIS-Ն ԱՅՍՈՒՀԵՏ HERMITAGE-ՈՒՄ!!!

Wednesday, 20 September 2017 12:10

Ինչպես և խոստացել էի, հարգելի հետևորդներ, ուզում եմ կիսվել Ձեր հետ երեկվա իմ տպավորություններով. դեմքի և ձեռքերի անթերի խնամք Eisenberg Paris ապրանքանիշի ներկայացուցչի կողմից #EISENBERG, որն ինձ պարգևեց Hermitage Armenia խանութ-սրահների տնօրինությունը մարքեթինգի բաժնի ղեկավար Լիանա Մարկոսյանի գլխավորությամբ #Hermitage: Նախ ուրախացնեմ այն կանանց և աղջիկներին, ովքեր հատուկ ուշադրւթյուն են դարձնում իրենց մաշկի խնամքին, և օգտվում են աշխարհահռչակ լյուքս կարգի ապրանքանիշների խնամքի միջոցներից: EISENBERG Paris-ն այսուհետ ներկայացված կլինի Հայաստանում՝ Hermitage խանութ-սրահներում: Ես անձամբ իմ մաշկի վրա զգացի ամբողջ աշխարհում հայտնի կոսմետիկ միջոցների այս առաջատար բրենդի զորությունը, հաճույքը և արդյունքը: Դեմքիս մաշկի նրբագեղության, շքեղության ու հավերժականության կատարյալ հավասարումն այլևս բացահայտված է ինձ համար… իսկ երեկոյան ներկա գտնվեցի Պրովանս ռեստորանում կազմակերպված փակ գալա ընթրիքին, որին ներկա էին հատուկ հյուրեր: Անբացատրելի հաճելի երեկո. անչափ համեղ և յուրօրինակ հյուրասիրություն, զրույց EISENBERG ապրանքանիշի գլխավոր տնօրեն Ժակ Լյուկ Տրոնյոնամի և ներկայացուցիչ Նինա Բոզլյուկոի հետ և բացառիկ նվերներ: Ամենուր միայն գեղեցիկն էր տիրում, անգամ օդում գեղեցկության նոտաներ էին սավառնում, որովհետև ողջ օրվա թեմա հենց գեղեցկությունն էր…

Գիտությունից ու բնությունից ոգեշնչված EISENBERG-ն առաջարկում է բարձր տեխնոլոգիական մաշկի խնամք ու իսկական հակատարիքային փորձառություն՝ յուրաքանչյուր կնոջ ու տղամարդու գեղեցկությունը բացահայտելու համար: Ժոզե Այզենբերգն ունի երկու կիրք, որ հիմնարար են նրա կյանքում և բնութագրում են նրա ստեղծագործություններից յուրաքանչյուրը. ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ և ԱՐՎԵՍՏ, գումարած ևս մեկ պահանջ՝ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ: Իր թիմի ու որդու՝ Էդմոնդի հետ, նա միշտ կատարելության որոնումների մեջ է:

Գործածելով գիտության ու բնության միությանը՝մաշկի խնամքի համաշխարհային էքսպերտ EISENBERG-ի հետազոտական խումբը բացահայտել ու պատենտավորել է հեղափոխական ԵՌԱԿԻ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ՖՈՐՄՈՒԼԱՆ, ինչի շնորհիվ երեք մոլեկուլ միանում են ու մաշկը վերականգնում, ակտիվացնում և հարստացնում թթվածնով: Ի սկզբանե Ժոզե Այզենբերգն իր 15-ամյա հետազոտության հիմքում դրեց համակարգված գործողություններն ու բիո-կոսմետիկայի մոլեկուլների ֆերմենտների, ցիտոկինի ու կենսոստիմուլինի հակատարիքային ազդեցությունները: Մշակելով թե կանանց, թե տղամարդկանց կարիքները բավարարող միջոցներ՝ պատենտավորված ԵՌԱԿԻ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ՖՈՐՄՈՒԼԱՅԻ իրավունքները պատկանում են բացառապես EISENBERG-ին և ընկած են յուրաքանչյուր EISENBERG Փարիզ մաշկի խնամքի միջոցների հիմքում: Վայրկենական արդյունք տեսանելիորեն ավելի երիտասարդ ու գեղեցիկ մաշկի համար:

 

 

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ