Ինչպես և խոստացել էինք, Ձեզ ենք ներկայացնում տարվա գլխավոր բացօթյա միջոցառումներներից մեկը: Արդեն քանի տարի է Իսպանական Կենտրոնը, ի դեմս տնօրեն Աշոտ Փարսյանի, կազմակերպում է թեմատիկ ֆիեստաներ, որտեղ խնջույքասեր երիտասարդները չափազանց մտերմիկ մթնոլորտում վայելում են լատինաամերիկյան երաժշտության վերջին հիթերը: Բայց այս անգամ, գերազանցելով իրենք իրենց, արդեն ավանդական դարձած Mega Latino-ն դարձրել էին Giga Latino` Ջրաշխարհը վերածելով փոքրիկ Կուբայի, որտեղ ոչ միայն հնչում էր հիասքանչ լատինաամերիկյան երաժշտություն, թեժ պարեր Cubaila պարի դպրոցի պարուսույց Ինդիրայի և հատուկ հյուր Vives-ի կողմից, այլ նաև ներկաները կարողանում էին զովանալ լողավազաններում՝ ամբողջովին վայելելով թեժ երեկոն: Ներկայացրած կադրերից կհասկանաք, որ դա ոչ թե պարզապես խնջույթ էր, այլ իսկական գիգա ֆիեստա:
{gallery height=115 crop=1 maxcount=90}parties/megalatino{/gallery}