Հայաստանում վերջերս ավանդույթ դարձած Halloween-ը նշվում է քաղաքի գրեթե բոլոր ժամանցային վայրերում: Այս անգամ մենք ներկա էինք Bejani Wedding and Event Planner-ի կողմից կազմակերպված Halloween Kids Costume Party-ին, որին` ինչպես անվանումն է հուշում մասնակցում էին հելոինյան արտաքինով փոքրիկներ: Halloween Kids Costume Party-ին նշվեց Երևանի կենտրոնում գտնվող Americano մանկական սրճարանում:
Միջոցառման ընթացքում փոքրիկների համար կազմակերպվել էր բազմաթիվ խաղեր, մրցույթներ, հելոինյան երաժշտության ներքո զվարճալի պարեր և ամենահետաքրքիրը` նրանց այցի էին եկել հեքիաթների հերոսներ Սպիտակաձյունիկը և Կախարդը: Բացի այդ փոքրիկներին ներկայացրեցին նաև Halloween-ի ողջ պատմությունը, որին շատերը արդեն ծանոթ էին: Bejani Wedding and Event Planner-ը կազմակերպել էր համեղ հյուրասիրություն և անվճար ակվագրիմ:
Bejani Wedding and Event Planner
Հեռ.` 043 80-00-77
FB.` https://web.facebook.com/bejanieventplanner/