Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես, շատ փոքրիկների համար ամառն էլ ավելի վառ ու տպավորիչ դարձավ Վահակնի լողավազանում կազմակերպված Kids Pool Party 2-ի շնորհիվ: Օգոստոսի 31-ը, ամռան վերջին օրը, իրական տոն դարձավ բազում բալիկների և նրանց մայրիկների համար, քանի որ այդ օրը հայրիների մուտքը լողավազան արգելված էր: Հետաքրքիր համերգային ծրագիր, հաճելի եղանակ, խաղեր, մրցույթներ և ջուր… է՞լ ինչ է հարկավոր երեխաներին…
Օրվա հատուկ հյուրերն էին <<Զանգակ>> երգի ստուդիայի սաները: <<Li Voice>> երգի ստուդիայի սաներից արդեն իսկ շատ սիրված փոքրիկ աստղիկներ Էլենը, Դավիթը, Կամիլան, Ջուլին, Յանան, Արիանան և Միշելը: Ինչպես նաև արդեն ճանաչված փոքրիկ երգչուհիներ Սաթին, Անահիտը և Մելիան: Հատուկ հյուրերից էր բոլորիս շատ սիրելի Էրիկ Զաքյանը, իսկ համերգային ծրագիրը վարում էր Միլենա Գևորգյանը: Ի դեպ, համերգային ծրագրից բացի եղան բազում խաղ- մրցույթներ, որոնց հաղթողները ստացան քաղցր հյուրասիրություն ամենաանուշահամ ընկերության` My Party.am-ի կողմից: Արդեն երկրորդ տարին է Վահակնի լողավազանում կազմակերպվող մանկական միջոցառումներն ավելի քան անթերի են անցնում, որի համար ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Վահակնիի տնօրինությանը, հատուկ շնորհակալություն Սիմոն Ղանդիլյանին:
Դե իսկ Kids Pool Party 2-ի կազմակերպիչներն են արդեն իսկ շատ մայրիկների վստահությունն և սերը վայելող <<i Kids Club>>-ի հիմնադիր Կարմեն Ղազարյանը և <<Ժպտացող Գույներ>>-ի տնօրեն Ռուբինա Գրիգորյանը: